Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Եվրասիա միջազգային համալսարանն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում

11:30, չորեքշաբթի, 20 հունիսի, 2018 թ.
Եվրասիա միջազգային համալսարանն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում

Հունիսի 20-22-ը Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) փորձագիտական խումբն արտաքին գնահատում կիրականացնի Եվրասիա միջազգային համալսարանում:

Եվրասիա միջազգային համալսարանը, որը 2015-ին ստացել էր պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով, հավատարմագրման ժամկետի լրանալուց հետո դիմել է վերահավատարմագրման:

Փորձագիտական խումբն ուսումնասիրել է համալսարանի ինքնավերլուծությունը, նախնական գնահատում և դասալսումներ իրականացրել, այժմ էլ արտաքին գնահատում է իրականացնում բուհում:

Փորձագիտական խմբի ղեկավարն է ԵՊԼՀ Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Քրիստինե Սողիկյանը: Խմբի մյուս անդամներն են տնտեսագիտության դոկտոր, Վարշավայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, Լեհաստանի բարձրագույն կրթության հավատարմագրման պետական կոմիտեի նախկին փոխնախագահ Մստիսլավ Սոխան, ԵՊՀ և Հայ-ռուսական համալսարանի դասախոս, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Մարիամ Մոմջյանը, Հայ-ռուսական և Հայաստանում Ֆրանսիական համալսարանների դասախոս, իրավագիտության թեկնածու Ջոն Հայրապետյանը և ՀՊՄՀ ուսանող Արմինե Խրոյանը: Հավատարմագրման գործընթացը համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի մասնագետ Գայանե Անանյանը:

Այցի ընթացքում փորձագիտական խումբը հանդիպումներ կունենա բուհի ռեկտորի, պրոռեկտորների, կառավարման խորհրդի անդամների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, որակի ապահովման պատասխանատուների, դեկանների, ամբիոնների վարիչների, դասախոսների, շրջանավարտների, գործատուների, ինչպես նաև բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների, միջազգային ուսանողների, ուսանողական կառույցների ներկայացուցիչների հետ: Կիրականացվի նաև ռեսուրսների դիտարկում և փաստաթղթերի ուսումնասիրություն:

Այցից հետո փորձագիտական խումբը զեկույց կկազմի՝ մատնանշելով բուհի ուժեղ և թույլ կողմերը և բարելավման ուղղությամբ խորհրդատվություն կմատուցի: Բուհն իր հերթին, հիմնվելով փորձագիտական զեկույցի վրա, կկազմի բարելավման ծրագիր: ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժոովն որոշում կկայացնի՝ հիմնվելով նշված փաստաթղթերի վրա:

Աղբյուրը` www.anqa.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3408 | 0 | 0
Facebook