Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ծակ աչքը հողը կկշտացնի կամ բոշեն փաշա չպիտի դառնա

22:31, կիրակի, 17 հունիսի, 2018 թ.
Ծակ աչքը հողը կկշտացնի կամ բոշեն փաշա չպիտի դառնա
     Այն, որ մարդը կարող է զենք ունենալ տանը, ինչ որ չափով կարելի է ընդունելի համարել, դա մարդու ինքնապաշտպանական բնազդն է...ինքնապաշտպանական...այն, որ մարդը կարող է հոբբի ունենալ, հավաքել տարբեր իրեր, ասենք ավտոմեքենաներ, լրիվ նորմալ է ու բնական, եթե այն համապատասխանում է իր վաստակին, գողացված չէ....այն, որ մարդը կարող է ամբարել սնունդ, դա նորություն չէ հայ ժողովրդի պարագայում, նույնիսկ ողջունելի, ամեն րոպե հյուրի սպասումով, հյուրասիրելու ակնկալիքով....այն, որ մարդն ունի անշարժ գույքի նկատմամբ հակում, նույնպես նորմալ է, գալիք սերունդներին մի օգուտ տալու, ծնողական հոգատարությունը ընդգծելու ազնիվ մղումն է.....բայց...վերը նշվածները հատկանշական են մարդուն, ոչ շնագայլին, նստակյաց, հալալ քրտինքով արարող և աշխատավոր հային, ոչ թալանչի ու քոչվոր թյուրքական ծագում ունեցող մեկին, որին ՙգեներալ՚ են կոչել....բոշեն փաշա չի դառնա ու իրավունք էլ չունի դառնալու, քանի որ դա այլասերում է, քանի որ փաշա դառած բոշեն կարող է զինվորին ուղարկած հացը պահեստավորել իր կենդանիներին կերակրելու համար, միայն նա կարող է դրսից եկած զիվորական տեխնիկան տանել իր տուն, միայն նրա տեսակը կարող է հարձակողական զենք պահի, որ անհրաժեշտության դեպքում հարձակվի, խլի մարդուց կյանքը, վերջին ունեցվածքը..դա գեներով է գալիս...թող հազար անգամ կրի հայկական անուն ու թող հազար անգամ ազգանունը վերջանա հայեցի յան-ով, թուրք քոչվորի պատկանելիությունը ակնհայտ է...կասեմ մի բան, պապիս օրինակով, մինչև հիմա ճանաչողները, երբ իմանուն են պապիս անունը, դեմքերին ժպիտ է գալիս, կարծես հին ծանոթի են հանդիպել, և ասում, Դու Արդար Համոյի թոռն ես? .... դա մի ուրիշ պարտավորություն է, ակամայից դու էլ պիտի այպես ապրես, որ այդ շղթան չընդհատես...մարդկության ոսկե շղթան....տարիներ անց, որ գեներալիկի թոռանը հարցնեն, պապդ ով է, ինչ ասի??? անկուշտ, անզգամ, լիրբ սրիկայի մեկը, որը չունի սրբություն...որի աչքրին հող պետք է լցնել, որ կշտանա...չնայած դա էլ է կասկածելի....
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5211 | 0 | 0
Facebook