Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայկական Ֆիլմը Թուրքիայում Հաղթողներից մեկը դարձավ

11:06, շաբաթ, 16 հունիսի, 2018 թ.
Հայկական Ֆիլմը Թուրքիայում Հաղթողներից մեկը դարձավ
     Հայ ռեժիսորուհի Մաննեն իր ՛՛Ադապտացիա՛՛ ֆիլմով մասնակցեց Թուրքիայում տեղի ունեցած ՛՛Մենք միասին ենք ՛՛ Միջազգային Կինոփառատոնին և ճանաչվեց հաղթողներից մեկը ։ Ֆիլմի 6րդ մրցանակը Մաննեն ստացավ Ալանիա քաղաքից ։
    
     Երեկ կինոփառատոնը հայտարարեց հաղթողներին և դրանց թվում էր ՛՛Ադապտացիա ՛՛ վավերագրական ֆիլմը, որը ստացավ Ժյուրիի Հատուկ մրցանակը ՝ լավագույն գեղարվեստական լուծումների համար։
    
     Ես շատ շնորհակալ եմ այն մարդկանց ովքեր ինձ ոգեշնչել են այս ֆիլմը նկարահանելուց և անգամ այն ժամանակ երբ այն պատրաստ էր։ Ինձ համար կարևոր է, երբ մարդիկ հասկանում են այն ինչ ես զգում եմ ։ Ինձ համար Երևանը շնչող էակ է և այս քաղաքն է որ ինձ նվիրեց այս ֆիլմը և ոչ թե ես նրան ֆիլմ նվիրեցի ։
    
     Ռուբեն Գրիգորյանի արվեստանոցը Հունիսի 18-ին ժամը 18։00-ին բոլորին հրավիրում է ներկա գտնվելու մեր պրեմիերային ։ Կցուցադրվեն մեր դիպլոմային աշխատանքները ։ Կարծում եմ հեշտ է հիշել բոլոր 8- երը ։ Սիրով կսպասենք Կինոմոսկվայի Կապույտ դահլիճում ։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5511 | 0 | 0
Facebook