Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Ի՞նչ անել

Արմեն Ալոյան
23:02, շաբաթ, 30 հունիսի, 2018 թ.
Ի՞նչ անել
     Հատված զրույցից:
     «Մայրս ապրում էր մեր տանը: Անշարժ գույքի պետական գրանցման ժամանակ, առանց իմ կարծիքն հարցնելու, համայնքապետարանից տրված տեղեկանքում, մորս նույնպես ճանաչել են որպես սեփականատեր: Մայրս վաղուց մահացել է, սակայն նրա անունը մեր սեփականության վկայականում է: Որպեսզի հանգուցյալ մորս անունը որպես սեփականատեր, հանենք, նոտարը մեզանից պահանջում է մյուս ժառանգներիի համաձայնությունը, որոնցից երեքը մահացել են, իսկ երկուսը գտնվում են արտասահմանում: Լուրջ խնդիրներ են առաջացել: Ինչու՞ պետք է բավականին գումարներ ծախսեմ, երբ շուրջ 30 տարի ինքս եմ տիրապետել իմ սեփական գույքը և վճարել հարկերն ու վճարները: Չգիտեմ, թե ում դիմել»:
    
     Դեռևս 90-ական թվականների սկզբին, երբ նոր էր տեղի ունենում հողի սփեկանաշնորհումը, ողջ հանրապետությունում տեղի են ունեցել տեխնիկական սխալներ, և հողի սեփականությունը գրանցվել է ըստ նախկին ծխամատյանների: Այսինքն՝ որպես հողի սեփականատեր գրվել են ծխամատյանում առկա բոլոր անձանց անունները, քանի որ համայնքների ղեկավարները տրամադրել են քաղվածքներ, որոնց մեջ ավտոմատ գրել են ծխամատյանում այդ պահին եղած բոլոր անձանց տվյալները, անգամ նրանցը, ովքեր չափահաս չեն եղել: Սակայն հետագայում գույքի նկատմամբ կատարված առաջին գրանցման հետ կապված այս կարգի սխալներ սկսվել են ուղղվել՝ հաշվի առնելով գյուղապետարաններից տրված տեղեկանքները, ինչպես նաև սեփականատերերի դիմումները: Այսինքն՝ եթե այս կամ այն հողակտորը գրանցված է, օրինակ, 5 հոգու անունով, սակայն իրականում դրա տերը ոչ թե 5-ն են, այլ, օրինակ 3-ը, ապա նշված անձինք համատեղ դիմում են ներկայացնում կադաստր և խնդրում կատարել վերագրանցում՝ նախկին 4 սեփականատիրոջ փոխարեն թողնելով, ենթադրենք, 4 կամ 3 անձի: Սա համարվում է շատ տարածված գործարքի ձև գրեթե բոլոր մարզերում:
     Մանրամասները սկզբնաղբյուրում:
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
| | |
10734 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ