Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՌԱՋ ԵՎ ՀԻՄԱ ԻՍԿ ՀԵՏՈ՞ ԻՆՉՊՒՍԻՆ ԷՐ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՆՉԵՎ ԿԱՐԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ

Hasmik
Հեղինակ`
Hasmik
16:14, ուրբաթ, 15 հունիսի, 2018 թ.
ԱՌԱՋ ԵՎ ՀԻՄԱ ԻՍԿ ՀԵՏՈ՞ ԻՆՉՊՒՍԻՆ ԷՐ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՆՉԵՎ ԿԱՐԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ

Աղվան Գառնիկիչի թեմային չեմ անդրադառնում այն պատճառով, որ նա հրաժարական տվեց, այլ այն իրողության պատճառով թե Աղվան Հովսեփյանի և ՇՄ նախկին դատախազ Դավիթ Սարգսյանի հանցավոր կապը ինչպես անդրադարձավ Շիրակի մարզի վրա: Նրանց հանցավոր կապի մասին դեռևս հրապարակում եմ արել անցած դարի 90-ականներին: Վերջին հրապարակումը եղել է 2016թվականի հունիսի 4-ին, ‹‹Հրապարակ›› օրաթերթում: Այն վերաբերում էր Շիրակի մարզից ջրատար խողովակների ապօրինի վաճառքին և շուրջ 8 մլն. ԱՄՆ դոլլարի յուրացմանը, որտեղ խաղի կանոնները թելադրվել են ՇՄ նախկին դատախազ Դավիթ Սարգսյանի և Աղվան Գառնիկիչի հավատարիմ անձ ոմն Արմոյի կողմից: Կարծում եմ այսօրվա ԱԱԾ-ն ի տարբերություն Գորիկ Հակոբյանի ԱԱԾ-ի կանդրադառնա իմ այս հրապարակմանը, այն ընդունելով որպես հայտարարություն:

Երբ Դավիթ Սարգսյանը ազատվեց ՇՄ դատախազի պաշտոնից, ոչ միայն ինքը, այլ նաև որդին ծվարեցին քննչական կոմիտեում՝ Աղվան Գառնիկիչի թևի տակ, Սոնա Տռուզյանի անվերապահ աջակցությամբ:

Եթե այսօր շահարկվում է ՀՀ Գլխավոր դատախազի ունեցած մեկ բնակարանը, ապա խնդրում եմ 2 քայլ ետ գնալ և զարմանալ ընդամենը մարզային դատախազ աշխատած Դավիթ Սարգսյանի Երևանում և Գյումրիում ունեցած ապարանքների առատությամբ: Ընտրովի կարգով բավական է թերթել Դավիթ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ հարուցված և կարճված քրեական գործերը և պարզ կդառնա կոռուպցիայի մոտավոր չափը…

ԻՆՉՊԻՍԻՆ Է ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ՕՐՈՔ

-Ես բարոյական իրավունք չունեմ վատ աշխատելու. սա Կարեն Գաբրիելյանի պատասխանն է Գլխավոր դատախազի համագյուղացին լինելու շահարկման դեմ, - Այն ինձ ստիպում է ավելի պարտավորված լինել.

Անցած ճանապարհը. Հատուկ կարևորագույն գործերով ավագ քննիչ, քննչական բաժնի պետի տեղակալ, դատախազ, ավագ դատախազ, մարզի դատախազի տեղակալ: Նրա որդեգրած

սկզբունքը մեկն է՝ ապացույցի կորուստ չունենալ, աշխատել կանոնակարգված, առանց տարբերակումների:

Մարզային կառույցների, համայնքային, գերատեսչական մարմինների պաշտոնատար անձանց, դպրոցի տնօրենների կոռուպցիոն ռիսկերի և ինքնիրավչության փաստերի աննախադեպ բացահայտում, շուրջ 22 մլն. ՀՀ դրամի վերադարձ պետբյուջե: Ոստիկանական և քննչական մարմինների հետ զուտ աշխատանքային համագործակցություն՝ առանց նախապայմանների:

Բացահայտումները և դատախազական վերահսկողությունը անցած տարիների համեմատությամբ գերազանցում է 160 % -ը:

Ինչպիսին կլինի հետո…

Շիրակի մարզը, մասնավորապես Գյումրին մեծ դժվարությամբ է ընդունում չինովնիկին. Կարեն Գաբրիելյանը բառի լավագույն իմաստով լավագույն չինովնիկ է.

Կարևորն այն է, որ ՀՀ վարչապետի բացառիկ կողմնորոշումը պրոֆեսիոնալների հարցում որևէ շեղում չի տվել. Ցանկացած հարցախույզ, ցանկացած տեղեկատվություն կաշխատի Կարեն Գաբրիելյանի օգտին եթե այդպիսի խնդիր առաջանա:


    

Հասմիկ Մելքոնյան Գյումրի

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5072 | 0 | 0
Facebook