Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

3-ԱՄՅԱ ԱԼԵՔՍԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է. ԾՆՈՂՆԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ ԲԱՐԵԳՈՒԹ ՄԱՐԴԿԱՆՑ

16:32, երեքշաբթի, 12 հունիսի, 2018 թ.
3-ԱՄՅԱ ԱԼԵՔՍԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է. ԾՆՈՂՆԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ ԲԱՐԵԳՈՒԹ ՄԱՐԴԿԱՆՑ

Հրազդանցի 3-ամյա Ալեքս Մանասյանն ունի լսողական լուրջ խնդիրներ, որի մասին ծնողները իմացել են 8 ամսականից՝ բժշկի մոտ հերթական այցի ժամանակ:

Ախտորոշումը՝ երկկողմանի սենսոնեւրալ ծանրալսություն:

Փոքրիկի հայրը՝ Գարիկ Մանասյանը, պատմեց, որ միայն վիրահատական միջամտության արդյունքում երեխան կսկսի լսել. «Տղայիս մոտ 4-րդ աստիճանի լսողություն է:

1 տարեկանում սարք տեղադրեցին: Որոշ ժամանակ անցավ, նկատեցինք, որ երեխան լսողական խնդիրների հետեւանքով չի խոսում, խոսքը բացարձակ զարգացած չէ: Պարզվեց, որ սարքը չի օգնում:

Դիմեցինք «Էրեբունի» ԲԿ, որտեղ մեզ ասացին, որ միայն վիրահատությունը կարող է օգնել երեխայի լսողությունը վերականգնելու համար»:

Ալեքսի հոր՝ Գարիկի խոսքով թե'ւ Հայաստանում, թե'ւ արտերկրում նմանատիպ վիրահատությունը շատ թանկ արժե, իսկ նման վիրահատության հնարավորություն ընտանիքը չունի. «Միայն վիրահատությունը 2 մլն 700 000 դրամ արժե, իսկ իմպլանտը՝ մոտ 18հազար դոլլար արժե: Բարերար մարդկանց օգնությամբ, պարտքով մենք սարքը գնել ենք:

20 օրից տղայիս պետք է վիրահատեն: Միայն ես եմ աշխատում, չեմ էլ պատկերացնում, թե ոնց պիտի գտնեմ գումարը: Իմ նպատակը միայն մեկն է, որ Ալեքսը կարողանա խոսել ու լսել: Խնդրանքով դիմում եմ մարդկանց, օգնեն ինձ տղայիս վիրահատության հարցում»:

Ծնողները մեծ հույսեր ունեն, որ բարերարների ու հովանավորների օգնությամբ պահանջվող գումարը կհավաքվի ու իրենց փոքրիկն էլ կկարողանա խոսել ու լսել: Այս ընտանիքին օգնելու համար բացվել են հաշվեհամարներ, օգնել ցանկացողները կարող են զանգահարել նաեւ 093565634 հեռախոսահամարով՝ Գարիկ Մանասյանին:

  • AMD 16025079636607
  • USD 16025079636608
  • EUR 16025079636609
  • RUR 16025079636610
Աղբյուրը` hraparak.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4761 | 0 | 0
Facebook