Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Խոշոր հրդեհ Շիրակի մարզում՝ Գյումրիում, կա 1 զոհ

10:01, երեքշաբթի, 12 հունիսի, 2018 թ.
Խոշոր հրդեհ Շիրակի մարզում՝ Գյումրիում, կա 1 զոհ

Հունիսի 12-ին, ժամը 00: 34-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու վերջնամասում տեղադրված «Գյումրի» ցուցանակի ետնամասում ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազատանի խճուղու թիվ 55/1 հասցեի մոտակայքում գտնվող չբնակեցված շինությունում (մոտ 160 քմ) ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01: 07-ին, մարվել՝ 01: 41-ին: Այրվել են կենցաղային իրեր (մոտ 15 քմ) ։

Հրշեջ-փրկարարները շինության ներսում հայտնաբերել են Շ. Մ.-ի (ծնված 1952 թ.) այրված դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3211 | 0 | 0
Facebook