Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

"Նոր Հայաստան, նոր Հայրապետ" շարժումն անկեղծորեն փորձել եմ դիտարկել իրական մտահոգության համատեքստում. Տեր Հովսեփ Սարգսյան

23:28, երկուշաբթի, 11 հունիսի, 2018 թ.
"Նոր Հայաստան, նոր Հայրապետ" շարժումն անկեղծորեն փորձել եմ դիտարկել իրական մտահոգության համատեքստում. Տեր Հովսեփ Սարգսյան

Փարիսեցի՞ եք, թե՞ մաքսավոր

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումն անկեղծորեն փորձել եմ դիտարկել իրական մտահոգության համատեքստում: Ուզում եմ հավատալ, որ նախաձեռնությունը սաղմնավորվել, հասունացել ու բռնկվել է անկեղծ ու անշահախնդիր մտահոգության կայծից, և եթե լավատեսությունս իսկապես ճշմարտության հետ աղերս ունի, ապա այժմ միայն ցավով կարող եմ նշել, որ այդ կայծը վերափոխվել է դյուրաբորբոք կրակի, որը ջերմացնելու փոխարեն այրում և մոխրացնում է: Մի՞թե վերանորոգման ու վերատեսության ենթակա որոշ խնդիրներ կարելի է բարձրաձայնել այնտեղ, որտեղ այն բացարձակապես գայթակղություն ու պառակտություն է տարածելու, մի՞թե նորոգելու անկեղծ ցանկությունն ու տեսլականը կարող է արտահայտվել թշնամության ու ատելության անթաքույց զգացումներով, մի՞թե իրական մտահոգությունը կարող է դրսևորվել հրապարակային պախարակումով ու ավերող քննադատությամբ, մի՞թե նվաստացնելու և անվանազրկելու միտումն ու նպատակը, փոքրոգի կոչերն ու վերջնագրային պահանջները, ամբարտավանությունն ու անհնազանդությունը կարելի է դիտարկել Մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի սիրո, խաղաղության ու հեզության պատգամների լույսի ներքո: Դա՞ է այն ճանապարհը, որով Քրիստոս քայլեց, դա՞ է այն ճշմարտությունը, որ Քրիստոս բացահայտեց, դա է այն կյանքը, որ Քրիստոս ապրեց…Մի՞թե ձեր աչքի գերանն արդեն հանված եք տեսնում, առաջին հերթին ձեր աչքում նոր տեղ չե՞ք բացում` ավելի մեծ գերանների համար… Անառակ որդուց ավելի հեռու մի գնացեք, այնտեղ ավագ որդին է. առաջինը խորհրդանշում է վերադարձը և հաշտությունը, երկրորդը` անձնասիրությունն ու կործանումը: Մոռացե՞լ եք փարիսեցու և մաքսավորի առակը. փարիսեցին, ում ժամանակին բոլորն արդար ու օրինապաշտ էին համարում, դատապարտվեց երկու ծանր մեղքերի պատճառով. նախ իր հասցեին հնչած ծափահարություններից կուրացած` իրեն անմեղ կարծեց և ապա «անմեղության» բարձունքից քննադատությամբ նայեց մաքսավորին: Հիմա փորձեք անկեղծորեն գտնել ձեզ Հիսուս Քրիստոսի պատմած այս առակի մեջ` փարիսեցի՞ եք, թե՞ մաքսավոր…

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5978 | 0 | 0
Facebook