Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Երևանի գինու օրեր

16:15, երկուշաբթի, 11 հունիսի, 2018 թ.
«Երևանի գինու օրեր

Փառատոնը հասարակական-ժողովրդական հանդես է, որի ընթացում ցուցադրվում է արվեստի որևէ տեսակի՝ ստեղծագործությունների կատարումը, ֆեստիվալ կամ մեծարանքի տոնահանդես, որևէ նշանավոր դեպքի՝ իրադարձության, գործի հոբելյանական տոնահանդես:

Արտասահմանյան տարբեր երկրների փորձն արդեն իսկ ապացուցել է, որ ամենամյա փառատոնները և տոնակատարությունները, որոնք ունեն ազգային, մշակութային բնույթ, գրավում են բազում զբոսաշրջիկների, նպաստում միջազգային շուկայում զբոսաշրջության համար գրավիչ և բարենպաստ երկրի նկարագրի ձևավորմանը, ինչպես նաև զբոսաշրջային սեզոնի երկարաձգմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանը: Այս ամենի իրականացումը հանգեցնում է նրան, որ հնարավոր է դառնում փառատոնների միջոցով զարգացնել տարբեր մարզեր այցելություններն ու տեղի առանձնահատկություններին ու ավանդույթներին ծանոթանալը: Ավանդական տոնածիսակատարությունների կատարումը նույնպես արդյունավետ և արդիական միջոցներից է Հայաստանի զբոսաշրջային գրավչության մասին իրազեկության բարձրացման և զբոսաշրջիկներին դեպի Հայաստան գրավելու գործում:


    

Գոյություն ունեն մի շարք զբոսաշրջային փառատոններ, որոնք նպաստում են ներքին տուրիզմի զարգացմանը: ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ վերջին տարիներին Հայաստանում կազմակերպվում և անցկացվում են տարբեր ավանդական փառատոններ, որոնք նպաստում են տուրիզմի զարգացմանը: Զբոսաշրջային ընկերություններն արդեն հատուկ փա

զբոսաշրջիկներին, որոնք ներառում են մասնակցությունը փառատոններին: «Գինու փառատոնն այնքան հետաքրքիր իրադարձություն և երևույթ էր CNN-ի համար, որ վերջինս անվճար, որպես հետաքրքիր նյութ նկարել և դրա մասին ներկայացրել է 3-4 րոպե տևողությամբ ռեպորտաժ: Գինու, խորովածի ու տոլմայի փառատոնները ամենակայացածներն են թե՛ ներքին, թե՛ միջազգային շուկայում:

2018 թվականը Հայաստանում հարուստ կլինի փառատոների և միջոցառումների առումով: Ամբողջ տարվա ընթացքում և Հայաստանի ամբողջ տարածքում կանցկացվի 32 փառատոն :

Միջոցառումների շրջանակի ընդգրկումը շատ մեծ է ու բազմազան՝ Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնից մինչև Երևանի գինու օրեր, Սյունիքում կայանալիք ոչխարի խուզման փառատոնից մինչև Ջազի միջազգային օրվա միջոցառումներ և Երևան ՏԱՐԱԶֆեստ:
    
     2017թ. մայիսի 5-ին և 6-ին, Երևանում մեկնարկեվեց «Երևանի գինու օրեր» միջոցառումը՝ նվիրված հայկական գինու լավագույն ավանդույթների զարգացմանն ու ներկայացմանը:

Մայրաքաղաքի «գինաշատ» մասում՝ Սարյան փողոցում անցկացվեգ հայրենական արտադրության գինիների, խորտիկների եւ քաղցրեղենի համտես. երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը մինչեւ ուշ գիշեր վայեզին հայկական գինիները։
    
    

Աննան և Լիլիթը արդեն երրկրորդ անգամ են մասնակցում միջոցառմանը, ընկերուհիները չեն պատրաստվում բաց թողնել Երևանում տեղի ունեցող ոչ մի փառատոն: Ազջիկները հպարտ էին, որ բավականին մեծ թվով գինի արտադրողներ կան, և թե որքան տարբեր մոտեցումներ, համեր և գաղտնիքներ կան այդ գինիների մեջ: Նրանք այս տարի վերջապես սովորելու են հստակ տարբերել գինիների տեսակները և նրանց համապատասխան ուտեստները:
    
    

Իսկ Անդրանիկը չկարողացավ անտարբեր անցնել փողոցով, քանի որ մթնոլորտը, բույրերը և արտադրողների հետ ծանությունը չափազանց գայթակղեցնող էին:


     - «Փառատոնները և միջոցառումները շատ են սազում մեր քաղաքին, նոր շունչ ու գույն են հաղորդում: Գինու համտեսումներին համ և հոտ է տալիս շփումը արտադրողների և գինի սիրողների հետ: Դեռ երեք արտադրողի գինի եմ համտեսել, ու դեռ պատրաստվում եմ անցնել բոլոր տաղավարներով»:

Աղբյուրը` ..
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3810 | 0 | 0
Facebook