Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայ դիզայներ Սամուել Վարդանը նվաճում է Միացյալ Նահանգները

15:30, հինգշաբթի, 04 ապրիլի, 2013 թ.
Հայ դիզայներ Սամուել Վարդանը նվաճում է Միացյալ Նահանգները

Հայ դիզայներ Սամուել Վարդանը վստահորեն նվաճում է Միացյալ Նահանգների նորաձեւության աշխարհը:

Ըստ Armenian Weekly-ի, Վարդանը ծնվել է 1960 թվականին, Աթենքում, որտեղ էլ անցկացրել է կյանքի առաջին 6 տարիները: Հետո ընտանիքը փոխադրվել է Բեյրութ, իսկ երկու տարի անց՝ Մոնրեալ: Վարդանն ընդունվել է Մոնրեալի համալսարաններից մեկի Կինոյի եւ հաղորդակցության ֆակուլտետ, սակայն չի ավարտել այն: Աշխատել է հիվանդանոցում եւ նորաձեւ հագուստի խանութում, որտեղ էլ ծնվել է դիզայներական կիրքը: Վարդանը սկսել է ռեստորանի աշխատակիցների համար համազգեստ կարելուց, այնուհետեւ աշխատել անհատական պատվերների ուղղությամբ, մինչեւ 1998 թվականին գրանցել է սեփական ապրանքանիշը՝ Samuel Vartan Collections: 2003 թվականին Վարդանը տեղափոխվել է Բոստոն: Առաջին եւ առայժմ միակ խանութը բացել է Բրայթոնում: Վարդանի հավաքածուները վաճառվում են նաեւ Միացյալ Նահանգների եւ Կանադայի մուլտիբրենդային խանութներում:

Հունիսի 20-ին Բոստոնում կայանալու է Վարդանի նոր հավաքածուի ցուցադրությունը, իսկ սեպտեմբերին նրա հագուստները ցուցադրվելու են նորաձեւության Նյույորքյան շաբաթի ընթացքում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4809 | 0 | 0
Facebook