Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Լաց. Ի՞նչու են լաց լինում մարդիկ

13:24, երկուշաբթի, 11 հունիսի, 2018 թ.
Լաց. Ի՞նչու են լաց լինում մարդիկ
     Լաց. Ի՞նչու են լաց լինում մարդիկ
     . Թերևս լաց լինելու պատճառները այնքան շատ են, որքան մարդկային բնավորությունը: Մեկը կարող է լաց լինել ամենասովորական և շատերի համար աննշան երևույթից, իսկ մյուսն էլ՝ ծայրահեղ ծանր իրավիճակում: Մարդկանց մեծամասնությունը լաց է լինում երջանկությունից, զայրույթից, անհանգստությունից, իսկ ոմանք էլ՝ սոխ կտրատելուց: Լացը օգտակար է և՛ ֆիզիկական առողջության համար, և՛ հոգեկան: Երբ մենք լաց եք լինում, սպառում եք մեր էներգիան, որը օգնում է մեզ հանգստանալ: Գիտնականներից շատերը պնդում են, որ լացը, այսպես ասած, «տեղադրված է» մարդկային գենոտիպում: Ծնվելով, բայց և դեռ չունենալով խոսելու ունակություն, մարդիկ հաղորդակցվում են լացի միջոցով: Պետք է նշել նաև, որ կենդանիները ևս լաց են լինում, սակայն միայն մարդիկ են ունակ լաց լինել հույզերի ազդեցությամբ: Ամերիկացի բիոքիմիկոս Ուիլյամ Ֆրեյը հաստատել է, որ էմոցիոնալ արցունքները օրգանիզմից հանում են տոքսիններն ու սթրեսի հորմոնները: Իզուր չեն ասում, որ բոլոր հիվանդությունների բժիշկն աղի ջուրն է: Ի դեպ, տղամարդիկ կանանցից քիչ են լաց լինում, սակայն ավելի շատ են քրտնում, ուստի որպեսզի մաքրենք օրգանիզմը վնասակար նյութերից պետք է կամ լացել, կամ էլ քրտնել: էմոցիոնալ արցունքներում ավելի շատ է սպիտակուցի պարունակությունը: Սթրեսի հորմոններն, ինչպես հայտնի է, ունեն սպիտակուցային բնույթ: Նշանակում է, ուժեղ էմոցիաների ժամանակ մեր օրգանիզմն ազատվում է այդ հորմոններից` ահա թե ինչու է հետո էմոցիոնալ լիցքաթափում լինում: Բացի այդ, ցավի, հուսահատության և վիրավորանքի արցունքները շատ ավելի աղի են, քան ռեֆլեկտորային արցունքները: Գիտնականները հաշվել են, որ աղի պարունակությունն այդ արտասուքում օվկիանոսի ջրի 9% է կազմում: Ծրագրավորողի մասնագիտությամբ Արսեն Նալբանդյանը պնդում է, որ տղամարդիկ ուժեղ բնավորության պատճառով չեն արտասվում. «Ես չեմ էլ կարող հիշել, թե վերջին անգամ երբ եմ արտասվել, կարծում եմ դա հատուկ է կանանց» - ասաց Արսենը: Իսկ 16 ամյա Աստղիկ Ղազարյանը նշեց, որ հաճախ է լաց լինում և դա լինում է անկախ տրամադրությունից. - «Ես կարող եմ լաց լինել ամենասովորական պատճառով, հաճախ նյարդերս տեղիք են տալիս ու չեմ կարողանում կառավարել ինձ. Ասում են՝ տարիքից է» - Ժպտում է: Հոգեբան Նաիրա Մխիթարյանի խոսքով քիչ լացող մարդիկ հոգեկան հիվանդությունների առաջացման ռիսկի գոտում են . «Գոոթյուն ունի մարդկանց մի տեսակ, որոնք անգամ ծանր հոգեվիճակում չեն կարողանում լաց լինել, լացը փոխարինվում է անզուսպ և անհասկանալի ծիծաղով: Անհերքելի փաստ է, որ կանայք ավելի շատ են լաց լինում և հուզականությանը տեղիք տալիս, քան տղամարդիկ: Արցունքները բազմաթիվ բուժիչ հատկություններ ունեն. Արցունքի մեջ նաև հոգեմետ նյութեր կան, որոնք նվազեցնում են լարվածությունն ու տագնապի զգացողությունը: Ուստի սթրեսի ժամանակ լաց լինելն առողջ մարդու միանգամայն բնական ռեակցիան է և թուլության նշան չէ: Մեր հասարակության մեջ գոյություն ունի մի կարծրատիպ, որ լացելը հատուկ չէ տղամարդկանց, բայց պետք է նշեմ, որ լացելը շատ հաճախ ուժեղ մարդուն է բնորոշ: Իվերջո հուզականությունը մարդկային հատկաիշ է, և չպետք է ամաչել դրանից» - նշեց հոգեբանը
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7375 | 0 | 0
Facebook