Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սթրես. Դարի խնդիր

13:24, երկուշաբթի, 11 հունիսի, 2018 թ.
Սթրես. Դարի խնդիր
     Սթրես. Դարի խնդիր
     Էմոցիոնալ լարվածության հետևանք թե՞ օրգանիզմի պատասխան ռեակցիա. Կարծիքներն ու պնդումները տարբեր են: Սթրեսը դիտարկվում է որպես օրգանիզմի լարվածություն, որը հանդես է գալիս որպես անձի կենսագործունեության անբաժանելի մաս։ - «»: - Ասաց Նարինե Կարապետյանը ում բժշկի հավաստմամբ Նարինեն գտնվում է համեմատաբար թույլ սթրեսային վիճակում, որից ազատվելը անհամեմատ հեշտ է, քան խորը սթրեսային վիճակում գտնվողի համար: - «Հուզական սթրեսները դրսևորվում են վտանգի իրավիճակներում, երբ առաջ է գալիս հոգեկանը ցնցող իրավիճակներ: Վտանգի իրավիճակը ցնցում է մարդու հոգեկանը՝ առաջ բերելով հուզական ապրումներ: Դա է պատճառը, որ հոգեկան սթրեսները հիմնականում վերաբերում են հոգեկան ոլորտին։ Սթրեսորների ընկալման սկզբնական պահին առաջանում է վախ տագնապ, որոնք նեղացնում են մարդու գիտակցությունը. Սթրեսի հաղթահարման համար անհրաժեշտ պայմանների բացակայության դեպքում առաջանում է լարվածության վիճակ, որը հանգեցնում է հավասարակշռության խանգարման։ Որոշ հանգամանքներում օրգանիզմի ռեսուրսների մոբիլիզացման փոխարեն սթրեսըկարող է լուրջ խանգարումների պատճառ դառնալ։» : - Նշեց Շվեդական ապավեն Բժկական ասոցացիայի հոգեբան՝ Հասմիկ Վարդանյանը: Հարկ է նշել, որ կա մարդկանց մի զանգված, որոնք ամուր նյարդային համակարգ ունենալու շնորհիվ զերծ են մնում հոգեբանական խնդիրներից՝ այդ թվում նաև սթրեսից: - «» - Իր խոսքում ասաց Նարեկ Ենոքյանը: Սթրեսը գործի է դնում մեր օրգանիզմի մի ապշեցուցիչ համակարգ, որն ասես շտապօգնություն լինի։ Սթրեսի ժամանակ արտադրվում են հորմոններ, որոնք արագացնում են շնչառությունը, սրտի աշխատանքը և բարձրացնում են արյան ճնշումը։ Բացի այդ, արյան բջիջների ու գլյուկոզայի պաշարները սկսում են ներհոսել արյունատար համակարգ։ Հակազդեցությունների այս շղթան պատրաստում է մեր օրգանիզմը դիմագրավելու սթրեսորին (սթրես առաջացնող ազդակ) ։ Երբ սթրեսորի ազդեցությունն անցնում է, օրգանիզմը վերադառնում է իր բնականոն գործունեությանը։ Բայց եթե սթրեսորի ազդեցությունը շարունակվում է, մենք անընդհատ մնում ենք անհանգիստ ու լարված վիճակում, ինչպես շարժիչը, որն անընդհատ միացված է։ Հետևաբար, ֆիզիկական և մտային առողջությունը պահպանելու համար կարևոր է, որ սովորենք վերահսկել սթրեսը։ Իսկ թե ինչպես կարելի է հանել նոր սկսվող սթրեսը հոգեբան Հասմիկ Վարդանյանը նշեց՝ - «»:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3377 | 0 | 0
Facebook