Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հաջողության գրավականը չհանձնվելու միտքն է

13:25, երկուշաբթի, 11 հունիսի, 2018 թ.
Հաջողության գրավականը չհանձնվելու միտքն է
    
Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի դասախոս Լիլիթ Հարությունյանը, ով այս շրջանում դասախոսելուց բացի սովորում է Պանարմենիա մեդիա դպրոցում՝ իր հաջողության գրավականը համարում է երբեք չհանձնվելու միտքը: Ողջույն Լիլիթ . Ի՞նչ ճանապարհ ես անցել մինչ այս պահը. Ծնվել և մեծացել եմ Երևանում, Ավարտել եմ Սուրեն Սպանդարյանի անվան համար 24 միջնակարգ դպրոցը, այնուհետև ընդունվելով Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի Բանասիրական ֆակուլտետը, կիսատ թողեցի այն և տեղափոխվեցի լրագրության բաժին: Ի՞նչու ընտրեցիր լրագրողի մասնագիտությունը Լրագրող-հաղորդավարի մասնագիտությունը մանկության հետապնդող երազանք է եղել, որի համար աշխատում եմ ամեն հնարավորն անել վերջնական արդյունքին հասնելու համար: Գիտեմ, որ նաև անցել եք Սուսաննա Ալեքսանյանի հեռուստառադիոհաղորդավարների դպրոցը, ի՞նչ տվեց այն ձեզ Հեռուստառադիոհաղորդավարների դպրոցում անցած ուղին անփոխարինելի է ինձ համար, որովհետև հենց այնտեղ բացահայտեցի ինքս ինձ, յուրացրեցի այն գիտելիքների բազզան, որն այժմ կիրառում եմ իմ ուսանողներին դասավանդելիս: Սա լավագույն ուղեցույցն էր ինձ համար դեպի երազանք: Այնուհետև մագիստրոսական կրթությունդ անցար Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի Մարզական լրագրության ֆակուլտետում. ի՞նչու հենց մարզական լրագրություն Քանի որ ստացածս գիտելիքը բուն լրագրության մասին էր, ցանկություն առաջացավ նաև լրագրության այդ ճյուղը ուսումնասիրել: Մագիստրատուրան ավարտելուց անմիջապես հետո ինձ առաջարկեցին աշխատել որպես դասախոս և արդեն 3 տարի է ինչ դասավանդում եմ Մարզական լրագրության ամբիոնում: Լինելով դասախոս ինստիտուտում և ունենալով հստակ գիտելիք, որը փոխանցում եք նոր սերնդին, ի՞նչը ձեզ ստիպեց վերադառնալ լսարան, բայց այս անգամ կրկին ուսանողի կարգավիճակում. -Ինձ ոչ մի անգամ չի մտահոգել այն միտքը, որ դասախոսելով հանդերձ նաև սովորում եմ և ուսանողներս կիմանան այդ մասին: Երբեք ուշ չէ նոր բան սովորելու համար, հատկապես այն դեպքում, երբ պարտավորված ես ամեն օր նոր բան փոխանցել ուսանողիդ լավ մասնագետ դառնալու համար և, վերջապես, սա հարթակ է, որն ինձ ավելի կմոտեցնի իմ բուն նպատակին՝ դառնալ հաղորդավար: Ամուսնացած ես և ունես գեղեցիկ ընտանիք. Արդյո՞ք ամուսնությունն ու երեխա ունենալու հանգամանքը լավ իմաստով չի խանգարում ձեր կարիերայի առաջընթացին. Երբևէ չեմ մտածել, որ ընտանիք, երեխա ունենալը կարող է խոչնդոտ հանդիսանալ ինձ համար: Փառք Աստծուն՝ իմ կողքին ունեմ հրաշալի անձնավորություն, որն ինձ սատար է կանգնում և կողքիս է յուրաքանչյուր կայացրածս որաշման ժամանակ: Ումի՞ց եք հաճախ խորհուրդներ հարցնում. Իմ գլխավոր խորհրդատուն Սուսաննա Ալեքսանյանն է, ով սովորելու տարիներից հետո դարձավ իմ ավագ ընկերը, որից և ստանում եմ գերարժեք խորհուրդներ: Լիլի՛թ, ո՞րն եք համարում ձեր հաջողության գրավականը Հաջողությանս գրավականը համարում եմ երբեք չհանձնվելու և ծնկի չգալու կարողությունը: Երբեք ինձ չի վախեցնում դժվարությունը, որովհետև իմ կյանքում հանդիպած յուրաքանչյուր դժվարությունից հաղթանակած եմ դուրս եկել:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2571 | 0 | 0
Facebook