Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մենք կանք «Նոր արվեստանոցում»

13:16, երկուշաբթի, 11 հունիսի, 2018 թ.
Մենք կանք «Նոր արվեստանոցում»

Մենք կանք «Նոր արվեստանոցում»

Մշակութային արժեքները պահպանելու զարգացնելու, մշակույթին նոր շունչ ու զարկ տալու նպատակով 2016թ.-ին, երեք երիտասարդներ՝ Հարութ Հովսեփյանը, Երանուհի Մանուկյանը, Ստեփան Ավետիսյանը և նրանց ընկերները համատեղ ջանքերով ստեղծեցին «Նոր արվեստանոց» մշակութային կենտրոնը, որը միավորում է արվեստագետ և արվեստասեր երիտասարդների: Հարությունը ու իր ընկերները պատմում են, որ դրսում ապրող երիտասարրդները չունենալով ներքին և մշակութային հարստություն, ունեն և ստեղծում են ամեն նախապայման ու միջոց ստեղծագերծելու ու ճանաչեում ձեռք բերելու համար: Հարությյունը վստահ է, որ նեւյնիսկ քիչ միջեցներով կարող են անել ամեն ինչ, կարևորը սերն է քո գերծի նկատմամբ, կարևորը ի՞նչ էս ուզում անել, և ինչ էս հետագայում ստանալու:


    

«Նոր արվեստանոց» -ը ծնվեց երկար բանավեճերի արդյունքում

Բանավեճը միշտ այն էր, թե անհատը կարո՞ղ է միայնակ կայանալ որպես արվեստագետ, թե՞ ոչ: Մեկն ասում էր` կարող է, մյուսն ասում էր՝ չէ, պետք է համախմբվել:

Արվեստագետները երբ համախմբվում են, ու արվեստի բոլոր ճյուղերն են իրար հետ աշխատում, գաղափարն ավելի իրագործելի է դառնում. շատ ավելի հզոր հարված կարող ես տալ մշակութային առումով, աշխարհում ավելի մրցունակ կարող ես լինել, քան որպես անհատ: Անհատն ինքն իրենով, մեն-մենակ չի կարող. հասարակությունը, միջավայրը, ընկերները, բարեկամները, բոլորը նպաստում են նրա կայացմանը: Իսկ երբ տարբեր մասնագիտություն ունեցող արվեստագետները, մանավանդ երիտասարդներն իրար հետ են, մեկը մեկին կարող են լրացնել: Օրինակ` նկարչին կարող է լրացնել ճարտարապետը, նկարիչը կարող է լրացնել երաժշտին, երաժիշտը՝ քանդակագործին, քանդակագործը՝ ճարտարապետին և այդպես շարունակ: մենք գաղափարի, միասին լինելու, մեկս մեկին լրացնելու, օգնելու խնդիր ունենք, որը չկա այսօր, բացակայում է:

Թումանյանի «Վերնատունը» երբ կար, հավաքվեցին գիգանտները, և այն իր արդյունքը տվեց: Որպես անհատներ Թումանյանը, Կոմիտասը, Իսահակյանը, Թերլեմեզյանը, Սուրենյանցը ու մնացած բոլորը հանճար են, բայց երբ նրանք 20-րդ դարում ոսկեդար կերտեցին, այդ մտավորական հիմնական ուժը եկավ հենց «Վերնատնից», այսինքն` համախմբված լինելուց:

Այն, ինչ մենք անում ենք, մեր երեքի միտքն է, մեր ընկերների միտքն է:

Ոչ թե ձգտում կա նմանվելու ինչ-որ մեկին, այլ վերցնելու այն լավը, որ եղել է, դրա վրա կառուցել նորը, բայց կառուցել ճիշտ եւ անկեղծ:

Միջոցառումներ շատ են կազմակերպվում, բայց դրանք ինչ-որ ուղղվածություն ունեն, որ ինչ-որ բան պրոպագանդում են: Մենք դա չենք ուզում: Ուզում ենք երիտասարդին հնարավորություն տալ: Բոլորս միասին մենք մեզ հնարավորություն տանք: Եթե այսօր երիտասարդներին ինչ-որ բանով չեն աջակցում կամ աջակցում են, մենք ինքներս կարող ենք դա ստեղծել: Այս մի տարվա ընթացքում շատ մարդկանց համոզել ենք ու ապացուցել, որ երբ կա սեր գործիդ հանդեպ, երբ կա գաղափարդ առաջ տանելու ճիշտ մոտեցում, ոչ թե ինչ-որ հետին մտքեր, փողն այդքան էլ նշանակություն չունի:

Հայաստանի ապագան ամբողջությամբ երիտասարդների ձեռքերում է: Մենք շեշտում ենք, որ երիտասարդներ ենք, որ կանք, բայց տարիքային սահմանափակում չենք դնում:

Իսկ նարեկ Գրիգորյանի համար «Նոր Արվեստանեցը» մի ուրիշ աշխարհ է, մի փոքրիկ անկյուն, որտեղ ընկերասիրությունը միշտ բաց է պահում արվեստանոցի դռները բոլոր արվեստագետների, սկսնակակների ու արվեստասերների առաջ, ովքեր ցանկություն ունեն իրենց փորձը ու տաղանդը փոխանցել ու փոխանակել: Արվեստանոցը արդեն դարձել է շատ սիրելի ու հաճելի վայր, որտեղ համախմբվում են, թե՛կայացաց արվեստագետներ, թե՛ երիտասարդ քանդակագործներ, երաժիշտներ, նկարիչներ, և արվեստասեր շատ քաղաքացիեր: Արվեստանոցի առաջին` «Խելացնոր» վերնագրով ցուցահնդեսից սկսվեց բազմաթիվ հաջողված ու հետաքրքիր ցուցահանդեսների շարք: «Նոր արվեստանոցը» համագործակցելով Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի հետ կազմակեպել է կինոդիտումներ, քննարկեւմներ, անվճար կարպետագործության, տիկնիկագործության, թափոններից կիրառելի իրեր պատրաստելու, կոլաժի և քանդակագործության դասընթացներ:

Աղբյուրը` Narek Grigorjan
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4652 | 0 | 0
Facebook