Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Խրամատի տեսլականը»

Naira Karapetyan
Հեղինակ`
Naira Karapetyan
10:17, ուրբաթ, 08 հունիսի, 2018 թ.
«Խրամատի տեսլականը»
    
«Միայն գործում հերոսացած
Փառաբանենք ազգին մեր քաջ...»

    
Ահա այսպիսի խոսքերով է բնորոշում Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանող Թադևոս Ծպնեցյանը իր հայրենիքի քաջ զինվորներին։Թադևոս Ծպնեցյանը ուսանող լինելու հետ մեկտեղ նաև ակտիվ գրական գործունեությամբ է զբաղվում։ Հեղինակի գրական կյանքի վառ օրինակ է նրա «Խրամատի տեսլականը» գիրքը՝ նվիրված հայ զինվորներին, որը գրված է ականատեսի աչքերով։
Հեղինակի հետ զրույցի ժամանակ պարզ դարձավ, որ գլխավոր հերոսը իրական կերպար է և ստեղծագործության մեջ ներկայանում է Սարգիս անունով։Իսկ թե, ինչպես են զարգանում իրադարձությունները հեղինակը պատասխանեց. «Գլխավոր հերոսը՝ Սարգիսը, մեկնում է ծառայության և այն ամենը, ինչ կատարվում է գրքի շրջանակներում խմորվում է Սարգիսի շուրջ։ Ինչպես հերոսը, այնպես էլ մնացած բոլոր կերպարները իրական մարդիկ են»:
Հեղինակը մանրամասնորեն ներկայացրեց գրքի սյուժեն, նկարագրեց հերոսներից յուրաքանչյուրին և նրանց կատարած գործունեությունը։Հեղինակը գրքի բովանդակությունը ներկայացնելուց հետո նշեց, որ «գիրքը բաղկացած է չորս գլխից, ինչպես զինվորական ամփոփ կյանքը։ Յուրաքանչյուր գլուխ ներկայացնում է վեց ամսվա ընթացք, որոնցից ամեն մեկը ունի իր անվանումը։ Առաջին գլուխը կոչվում է «Քայլ պատանեկությունից դեպի իրականություն»: Երկրորդը՝ «Գիտելիքն է հայ զինվորի ուժը» , երրորդը՝ «Հարաբերական հանգստություն» , չորրորդը՝ «Չկրակված փամփուշտներ»: Գլուխներից յուրաքանչյուրը բազմաբովանդակ է և շատ հետաքրքիր։ Չորրորդ գլխում խոսվում է Քառօրյա պատերազմի մասին, քանի որ այդ հատվածը համընկնում է հերոսի զորացրման էտապի հետ»:
Խորհրդավոր է նաև գրքի վերնագրի ընտրությունը։Իսկ թե ինչու՞ է ընտրել նման վերնագիր իր գրքին՝ պատասխանեց. «Երկար ժամանակ մտածում էի գիրքս անվանել «Զինվորի օրագիր» , սակայն այս վերնագրով մի քանի գրքեր կան ներկայացված, և ես որոշեցի անվանել «Խրամատի տեսլականը» »: Նշեց նաև, որ ընտրել է այս վերնագիրը այն պատճառով, քանի որ դեռ խրամատից է իր մեջ «խմորվել կյանքի կոչել գիրքը»:
Ինչպես նշեց հեղինակը, գիրքը ամբողջովին ավարտված է և պատրաստ է տպագրության։Սակայն որոշակի խնդիրների պատճառով այն հնարավոր չէ տպագրել։Եղել են «հովանավորներ» , ովքեր խոստացել են գրքի ավարտից հետո զբաղվել տպագրական աշխատանքներով, սակայն վերջին պահին կամ հրաժարվել են կամ ուղղակի «անհետացել» ։ Թադևոս Ծպնեցյանը զրույցի ավարտին նշեց, որ եթե բախտ վիճակվի տպագրել գիրքը ապա վաճառքից ստացված հասույթի մի մասը կփոխանցվի «վիրավոր զինվորի՝ բուժման ծախսերը հոգալու համար, ով ներկայումս գտնվում է վերականգնողական կենտրոնում» և հեղինակի արյունակից բարեկամն է: Նշեց նաև, որ այդ նույն զինվորի մասին նշել է նաև գրքում։

    
    
Նաիրա Կարապետյան
Երևանի պետական համալսարան
Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
Երրորդ կուրս (հեռակա)
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4421 | 0 | 0
Facebook