Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մեր մանկության խաղերին եկան փոխարինելու ռոբոտները

22:38, չորեքշաբթի, 06 հունիսի, 2018 թ.
Մեր մանկության խաղերին եկան փոխարինելու ռոբոտները
    

Բռնոցի, պահմտոցի, գործագործ, 7 քար, կլասներ, փչացած հեռախոս, ռեզին, գետնից բարձր, աղջիկ փախցնոցի:

Մանկության խաղերի մասին հիշողությունները բազմազան են:

Մեզանից յուրաքանչյուրն էլ կհիշի բակում խաղացած խաղերը,
     «կռիվները», խաղի ժամանակ վնասած ձեռքը, ոտքը կամ դրանց հետևանքով մնացած սպիները: Մինչդեռ այսօրվա երեխաները հավանաբար էլ չեն թվարկի այն խաղերը, որոնք վերը նշվեց:
     ԱՆահիտը հիշում է, թե ինչպես էին բակի երեխաներին հավաքում մի վայրում: Հաճախ նա էր ձայն տալիս մյուսներին, քանի որ առաջիններ դասերն ավարտում ու իջնում բակ: Իսկ մի օր էլ այնքան է շտապել միանալ ընկերների խաղին, որ դասերը չավարտած դուրս է եկել տնից ու արժանացել մի քանի օր բակ չիջնելու պատժին: _Շատ դաժան օրեր էր, - ժպտալով հիշում է Անահիտը:
     Անահիտի բակընկերներից միայն Դավիթին կարողացանք հանդիպել, քանի որ մյուսները ուսման կամ աշխատանքի բերումով քաղաքից բացակայում էին:
     Դավիթն էլ իր հիշողություններն ու հետաքրքիր պատմություններն ուներ մանկության ու բակային խաղերի հետ կապված: Ասում է հիմա լռիվ հակառակն է:
     _Եթե մեզ ստիպելով էին մեր ծնողները խաղից հանում ու տուն բարձրացնում, հիմա ստիպելով հեռացնում են երեխաներին հեռախոսներից ու համակարգչից և բակ ուղարկում:
     Նոր տեխնոլոգիաները գրավել են թե՛ մեծերի, թե՛ փոքրերի ժամանակի մեծ մասը: Այսօր հազվադեպ կարելի է հանդիպել մի երեխայի, ով իրեն պատկերացնի առանց համակարգչային խաղերի: Դրանք հետաքրքիր են, գունավոր, իսկ մյուս կողմից՝ վտանգավոր:
     Այս սերունդը հակված է ավելի շատ համակարգչային խաղեր խաղալուն:

խաղերը ավելին են, քան պարզապես նորագույն տեխնոլոգիաներով ժամանց անցկացնելու ձև։ Ճիշտ է, նրանք որոշակի հմտություն են պահանջում, բայցև օգնում են, որ ժամանակը հետաքրքիր անցնի: Հաճախ
     համակարգչային խաղի վերջին տարբերակը դպրոցականների զրույցների գլխավոր թեման է։ Եթե դու խաղացել ես այդ խաղը, ուրեմն հասակակիցներիդ հետ խոսելու բան կունենաս։
     7-ամյա Նարեկի մայրը «այս դարից» չի դժգոհում, ավելին, մտածում է, որ իր հասակակիցները շատ բաներից են զրկված եղել: Իսկ համակարգչային խաղերի սիրահարներից է նաև իր տղան է՝ Նարեկը: _Պարզապես պետք է ավելի հետևողական լինել: Դասերն իրենց տեղում պահել, խաղերն էլ իրենց: Վերձնել ու զրկել երեխային համակարգչային խաղեր խաղալուց այնքան էլ ճիշտ չեմ համարում: Ամեն ինչում էլ կարելի է լավ կողմը տեսնել ու չտրամադրվել միայն վատին, - ասում է 7-ամյա Նարեկի մայրը:
     Հակառակ մեր կարծիքներին ու ցանկություններին աշխարն ամեն րոպե զարգանում ու հնարավորություն է տալիս զարգանալու նաև մեզ: Գուցե շատերը դրա մեջ վատն են տեսնում, մյուսները՝ լավը, այնուամենայնիվ հարկավոր է ձգտել ավելիին ու վերձնել միայն դրականը:
    
    


    

    


    


    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5473 | 0 | 0
Facebook