Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Իմ գիրքն իմ տղան է».Գևորգ Արշակյան

02:06, չորեքշաբթի, 06 հունիսի, 2018 թ.
«Իմ գիրքն իմ տղան է».Գևորգ Արշակյան
     21-րդ դարում երիտասարդ գրողները շատ են: Նրանք ապրում են մեր կողքին, գուցե նույն շքամուտքում, սակայն շատերս ուղղակի չենք ճանաչում նրանց:
     Ծանոթացեք՝ Գևորգ Արշակյան, ստեղծագործում է ինը տարեկանից: Նա գրում է պարզ, բայց ոչ պարզունակ: Կռիվ է տալիս մարդու և կյանքի անարդարությունների հետ: Սիրում է կյանքը իր բոլոր հաճույքներով ու դժվարություններով, Իսկ մենք՝ բացահայտել կյանքը սիրողին:
    
    
    
     _Այսօրվա գերքաղաքականացված կյանքում պոեզիան ի՞նչ կշիռ ունի:
    
     _
Պոեզիան միշտ էլ կշիռ է ունեցել շատ քիչ թվով մարդկանց համար: Այն հուշում է մարդկանց, թե ինչ անել այս կամ այն քայլից հետո, անկախ նրանից քաղաքականացված է թե ոչ:
    
     _Կա՞ն թեմաներ, որոնք Գևորգ Արշակյանի ստեղծագործություններում երբեք չեն արծածվելու:
    
     _Չեմ կարծում լինի նման բան, եթե պահը հասունացել է, թեման կա, դժվար թե խույս տա գրչից:
    
     _Ո՞ր գրողն է ամենամեծ ազդեցությունն ունեցել քեզ վրա:
    
     _Ֆրանսիացի գրող Արթուր Ռեմբոն, որի պոեզիան միշտ ինձ հետ է, կյանքում, գրական աշխարհում, իմ ամեն քայլում: Նա ինձ համար մեծագույն գրող է:
    
     _Որտե՞ղ կամ ի՞նչ պայմաններում ես ընթերցում:
    
     _Երբ միտքս ու հոգիս ներդաշնակ ու խաղաղ պայմաններում են, իսկ վայրը ընդհանրապես կապ չունի, ցանկացած տեղ կարող եմ «Նարեկ» կարդալ:
    
     _Ըստ քեզ, ո՞րն է այն գիրքը, որ պետք է յուրաքանչյուր ոք ընթերցի:
    
     _ Դա «Աստվածաշունչ» -ն ու «Մատյան ողբերգությունն» է, առանց այս գրքերի մարդ լիարժեք հավասարակշռված հոգեկան աշխարհ չի կարող ունենալ: Այդ գրքերը տալիս են բոլոր հարցերի պատասխանները:
    
     _Ո՞րն է ավելի գերադասելի՝ գրական իրականությու՞նը, թե՞ բուն իրականությունը:
    
     _Կյանքում կան պահեր, երբ այնքան էլ ամեն ինչ այնպես չի ընթանում ինչպես մենք կցանկանայինք, ու եթե մի գրչի հարվածով դու կարող ես քո կյանքը պատկերացնես քո ցանկացած ձևով, այդ ժամանակ գերադասելի է գրական աշխարհը: Շատ ժամանակ ցանկություն ես ունենում հենց այնտեղ էլ մնալու:
    
     _Քո կերպարը գտե՞լ ես որևէ գրքում:
    
     _Ցանկացած գիրք, երբ ես կարդում եմ, այդ շրջանում նմանվում եմ այդ գրքի հերոսին, ու իմ կյանքի քայլերում նկատում այդ բոլոր հերոսների ազդեցությունը:
    
     _Ինչպիսի՞ն կլիներ աշխարհն առանց գրքերի:
    
     _Աշխարհն այսօր էլ շատերի համար առանց գիրք է, սակայն իմ կարծիքով դա ո՛չ աշխարհ է, և ո՛չ էլ ապրելակերպ, ու վստահ եմ որ նման բան մեծամասնության համար չի լինի երբեք:
    
     _Ո՞ր գրքի սյուժեում կցանկանայիր հայտնվել:
    
     _Թող լիներ ցանկացած գիրք, որտեղ կնթանար պայքար արդարության ու ճշմարտության համար, որտեղ կլիներ դժվարություններ, բայց հերոսը փառքով դուրս կգար բոլոր իրավիճակներից:
    
     _Ո՞րն է գրականության ու գրողի դերը մարդկության կյանքում:
    
     _Տանել ընթերցողին դեպի լուսավոորը, բայց չկտրել նրան լռիվ ճշմարտությունից: Ճիշտ է՝ հիմա շատ արժեքներ է փոխվել, բայց միևնույն է գրողը պետք է հասարակության մեջ շատ համեստ, լսող ու ընդունող մեկը լինի:
    
     _Առհասարակ դժվա՞ր ես գրում, թե՞ գրիչդ հազիվ է հասնում մտքիդ ետևից:
    
     _Դժվար չեմ գրում, երբ որ թեման արդեն հասունացած է լինում, այն սկսում է եփվել ու շատ ժամանակ գրիչը չի հասնում մտքիս, ու շատ մտքեր ուղղակի գալիս ու գնում են: Պետք է հասցնել պահը որսալ ու թղթին հանձնել:
    
     _Քո ամենասիրելի գրական հերոսը:
    
     _Ալեքսանդր Դյումայի Ասկանիոն:
    
     _Ամենասիրելի գիրքը:
    
     _Շատ են սիրելիները, բայց կասեմ «Նարեկ» -ը
    
     _9 տարեկան պատանին սկսեց գրել և նոր միայն 19 տարի անց լույս տեսավ քո առաջին գիրքը: Ինչպե՞ս ստացվեց:
    
    
_Գիրք տպագրելու գաղափարը դեռ 2014 թվականին էր առաջացել: Սկսեցի փնտրել հովանավորներ, մարդկանց, ովքեր կօգնեին ցանկությունս իրականացնելու, սակայն արդպես էլ հովանավորություն չստացա, բայց արդեն 2017 թվականին ամբողջ հանձն առա անձնական միջոցներիս վրա ու իրագործեցի վաղեմի ունեցած ցանկությունս: Գիրքը բավականին ասելիք ուներ և պետք էր այդ ժամանակահատվածում ուղղակի հանձնել ընթերցողին:
    
     _Ինչու՞ ապտակ, այն էլ նարնջագույն:
    
     _Ապտակները միշտ հետք են ունենում, իսկ նարնջագույնը աննկատ չմնացող գույն է: Սա ապտակ է բոլոր նրանց, ովքեր կյանքում ոտնահարում են շատ արժեքներ, ովքեր սերը վաճառում են հանուն փողի: Կյանքում կան արժեքներ, որոնց համար արժե պայքարել:
    
     _ «Նարնջագույն ապտակ» -ում երկու «Ծանոթություն» և անվան ու ազգանվան առաջին տառեր: Ծանոթացար բայց չծանոթացրիր մեզ հետ:
    

     _Մարդ, ով եղել է իմ կյանքում, բայց չստացվեց այնպես, որ շարունակենք կյանքի հետ ծանոթության փուլը միասին անցնել: Իմ գիրքն իմ տղան է ու պարզապես ցանկացա, որ իմ կյանքի այդ էջում անմահանա և ինքն էլ իրեն լավ զգա, որ այսպիսի մի մարդու ճանաչել է ու ժամանակին սիրել:
    
    
     R.M
     Դու հավաքել ես ճամպրուկդ կապույտ՝
     Նետելով այնտեղ քրչերդ գունեղ,
     Մեկնում ես այնպես անհայտ հասցեով՝
     Հիաշատակելով, որ կգաս դու ետ...
     Թե փախուստ ունես ինքդ քեզնից
     Կամ թե կարոտ ես ուզում շպրտել,
     Ով է հասկանում քո ցնորքներից,
     Միծտ քամիներ են քեզնից վեր եղել...
     Մեկ անիվներն են քեզ այնպես տանում,
     Մեկ դու՝ շալակած այդ անիվները.
     Մեկնում ես այնպես անհայտ հասցեով՝
     Հիշատակելով անհասկանալին...
    
     «Նարնջագույն ապտակ» գրքից:
    
    
    
    
    
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5632 | 0 | 0
Facebook