Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Միկա Բաղդասարովը պատրաստվում է նոր օդանավակայան կառուցել Ռումինիայում

Anahit Gaboyan
Հեղինակ`
Anahit Gaboyan
10:23, հինգշաբթի, 04 ապրիլի, 2013 թ.
Միկա Բաղդասարովը պատրաստվում է նոր օդանավակայան կառուցել Ռումինիայում

«Ժողովուրդ» -ի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցեցին, որ Միխայիլ Բաղդասարովը պատրաստվում է նոր օդանավակայան կառուցել Ռումինիայում: Նշենք, որ օրերս «Արմավիա» ավիաընկերությունը դադարեցրեց իր չվերթերը՝ հայտարարելով, թե սկսում է սնանկացման գործընթաց:

«Ժողովուրդ» -ը փորձեց տեղեկությունը պարզել «Արմավիա» -ի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության ղեկավար Նանա Ավետիսովայից, սակայն վերջինս համառորեն չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին: Իսկ լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, մշտապես նման լուրեր շրջանառվել են, ու մշտապես իրենք հերքել են այդ տեղեկությունը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4598 | 1 | 0
Facebook