Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ռազմական ավիացիոն համալսարանն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում

16:15, երկուշաբթի, 04 հունիսի, 2018 թ.
Ռազմական ավիացիոն համալսարանն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում

Մարշալ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում: Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) փորձագիտական խումբը հունիսի 4-6-ն արտաքին գնահատում կիրականացնի ռազմական բուհում:

Փորձագիտական այցի ընթացքում հանդիպումներ տեղի կունենան բուհի ղեկավարության, ֆակուլտետների և ամբիոնների ղեկավարների, պրոֆեսորադասախոսական կազմի, կուրսանտների, սերժանտների և շրջանավարտների, որակի ապահովման պատասխանատուների, ինչպես նաև ինքնավերլուծություն իրականացրած խմբի ներկայացուցիչների հետ: Փորձագետները նաև տեղում կուսումնասիրեն փաստաթղթեր, կիրականացնեն ռեսուրսների դիտարկում, կայցելեն զորամաս՝ ծանոթանալու պրակտիկայի պայմաններին:

Մինչ բուհ այցելությունը փորձագետներն ուսումնասիրել էին համալսարանի ինքնավերլուծութունը և ներկայացրած փաստաղթեթերը:

Մարշալ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի ղեկավարն է Վանաձորի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի դեկան, ֆիզ. մաթ. Գիտությունների թեկնածու Հերմինե Գրիգորյանը: Խմբի մյուս անդամներն են Ս.Պետերբուրգի աէրոտիեզերական սարքաշինության պետական համալսարանի Ռադիոտեխնիկական և օպտոէլեկտրոնային համակարգերի ամբիոնի վարիչ, տեխ.գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Կրյաչկոն, ՀՀ ՊԿԱ Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի պետ, տնտեսագիտության թեկնածու Ավետիս Գևորգյանը, ՀԱՊՀ «Էլեկտրոնային տեխնիկա» ամբիոնի դոցենտ Գեղամ Կարոյանը և ԵՊՀ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Վիգեն Մկրտչյանը:

Ռազմական համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացը համակարգում է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ավագ մասնագետ Վարդուհի Գյուլազյանը:

Փորձագիտական խումբը համալսարան այցից հետո զեկույց կկազմի՝ մատնանշելով բուհի ուժեղ և թույլ կողմերը, ինչպես նաև բարելավման ուղղությամբ խորհրդատվություն կմատուցի: Համալսարանը, հիմնվելով փորձագիտական զեկույցի և խորհրդատվության վրա՝ թերությունների վերացման ծրագիր կկազմի:

ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը հավատարմագրման մասին որոշում կկայացնի՝ հիմնվելով փորձագիտական զեկույցի և բուհի բարելավման ծրագրի վրա:

Աղբյուրը` www.anqa.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3855 | 0 | 0
Facebook