Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

"Color festival" 2018 Երևան

Elen Babayan
Հեղինակ`
Elen Babayan
10:57, երկուշաբթի, 04 հունիսի, 2018 թ.
"Color festival" 2018 Երևան

Ինչպես արդեն մի քանի տարի է, այնպես էլ այս տարի Հունիսի 2-ին, տեղի ունեցավ ամենավառ, ամենախելահեղ, ամենաերիտասարդական, ուրախ տոնը` "Color Festival"-ը:

"Color festival"-ը տոն է, որի ժամանակ գունավորվում են ամենքը և ամեն ինչ:

"Color festival"-ը սերում է Հնդկաստանից այն շատ նման է հնդկական "Holi" տոնին: Այն նաև ինչ որ չափով կարելի է նմանեցնել մեր` հայկական տոներից Վարդավառին: Վարդավառի ջրին փոխարինում է հնդկական, վառ գույներով ներկերը:

Տարբեր վարկածներ կան "Holi" տոնի պատմության հետ կապված, սակայն ամենատարածվածը` սատանայական հակառակորդուհի Հոլիկի մասին է, ում անունով էլ կոչվել է տոնը, և ում խրտվիլակը արարողության ժամանակ այրում են:

Տոնը հնդկական արմատներ ունի, սակայն տարիներ շարունակ տարբեր երկրներում նշում են այն. Հատկապես մեծ տարածում ունի Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ռուսաստանի Դաշնությունում, Կանադայում, Բռազիլիայում, Չինաստանում և մի շարք այլ երկրներում:

Այս տարի բացի Երևանից նաև Մասիս քաղաքն է գունավոր տոնին մասնակցելու Հունիսի 17-ին:

2018"Color festival"-ը տեղի է ունեցել Ռիո մոլի ավտոկայանատեղիում: Երաժշտական բարձր տրամադրությունը ապահովել են մի շարք հայտնի Dj-ներ:

DJ Donz

DJ Ocean

DJ Strong

DJ Cenn_gg

DJ Minasoff

DJ Candy Floss

Հատկանշական է, որ տոնին մասնակցել են, ոչ միայն դեռահասներ և երիտասարդության ներկայացուցիչներ այլ նաև տարիքով ավելի բարձր մարդիկ:

Երտասարդության վառ ներկայացուցիչներից Կարինեն նշում է.
     -Շատ եմ սիրում նմանօրինակ խենթ, գունեղ և երիտասարդական միջոցառումներ: Ճիշտ է` տոնը մերը չէ, մեր ազգայինը չէ, սակայն ինչ տարբերություն ումն է եթե մարդիկ ուրախանում են, պարում և մի քանի ժամով կտրվում իրականությունից: Անցած տարի նաև մասնակցել եմ նմանատիպ միջոցառման` վազք-զվարճանքի: "Color run"-ն էր, որը շատ նման է "Color festival"-ին: Չնայած "Color run"-ի հիմնական նպատակը վազքն է, սակայն նույնպես երաժշտական ուղեկցությամբ, և իհարկե գունային հրավառությամբ ու բարձր տրամադրությամբ: Զգացել եմ, որ վերջին շրջանում «հայկական կոմպլեքս» կոչվածը քչացել է մարդկանց մոտ և որոշ կարծրատպեր, ևս վերացել են, ինչը իմ կողմից շատ վողջունելի է: Ես այնքան ուրախ մարդ եմ բնույթով, և այնքան շատ եմ սիրում նման միջոցառումներ, որ նույնիսկ կցանկանայի, որ Հայաստանում նշվեր նաև իսպանական "Tomatina" տոնը, երբ բոլորը իրար հարվածում են լոլիկներով: Ողջունում եմ նման միջոցառումները և ցանկանում եմ, որ ավելի հաճախ լինեն: Վերջում ծիծաղելով հավելեց, որ հնդկացիները մեր քաղաքում շատ են, և մենք պետք է հարգենք իրենց տոները և օգտվելով առիթից ինքներս ուրախանանք:
     Երևանում "Color festival" տոնը հագեցած էր ուրախ պահերով, գույզգույն լուսանկարներով և լավ հիշողություններով:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4547 | 0 | 0
Facebook