Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Բարև ապագայի մասնագիտություններին»

16:07, հինգշաբթի, 31 մայիսի, 2018 թ.
«Բարև ապագայի մասնագիտություններին»

Տեխնոլոգիաների ապագան պատկանում է արհեստակա բանականության սկզբունքին: Այս հասկացության սահմանման հիմքում ընկած է այնպիսի տեխնոլոգիաներ կառուցելու գաղափարը, որոնք կարող են մարդու նման մտածել:

«Այբ» դպրոցը «Ռոստելեկոմի» հետ համատեղ իրականացրեց «Բարև ապագայից» նախագծի առաջին ցուցադրություն-քննարկումը, որի մասնակիցները ծանոթացան

ապագայի տեխնոլոգիաներին վերաբերող համաշխարհային վերջին միտումներին և ամենաանհավանական ոլորտներում դրանց կիրառությանը:
     «Ռոստելեկոմ» ընկերությունը լինելով ՏՀՏ ոլորտի առաջատար ընկերություններից մեկը, միացել և աջակցել է «Այբ» դպրոցի նախաձեռնած «Բարև ապագայի» նախագծին, կարևորելով նմանօրինակ միջոցառումների իրականացմանն ու երիտասարդների շրջանում տեխնո մտածողության զարգացմանը:

Ցուցադրված նմուշները ստացել էին արհեստական բանականության տեխնոլոգիայի օգտագործման միջոցով՝ լուսանկարների վրա կիրառելով գունանկարների ոճերը:

Ցուցահանդեսին զուգահեռ մասնակիցները հանդիպում ունեցան ոլորտի առաջատար մասնագետների հետ, ովքեր ներկայացրին տեխնոլոգիաների զարգացման վերաբերյալ իրենց կարծիքը, մեր ունեցաց դերն ու մասնակցության հնարավորությունները:

Hilearn հիմնադիր և տնօրեն Արսեն Մամիկոնյանի խոսքով, մենք որպես

մարդկություն, շատ հեռու ենք արհեստական բանականությանը հասնելուն, ու թե ինչ ունենք այսօր՝ դա ալգորիթմներնն ու մեքենացված ուսուցումն է: Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են խորանալ այս մասնագիտության մեջ, Արսենը խորհուրդ է տալիս զարգացնել մաթեմատիկական գիտելիքները, քանի որ ցանկացաց ալգորիթմի և

մեքենացված ուսուցման հիմքում մաթեմաթիկան է, գուցե դպրոցական մակարդակի, կամ էլ մագիսրատուրայի, սակայն փաստը մնում է այն, որ հիմքում մաթեմաթիկան է:

Մասնակիցներից մեկի հարցին, թե արդյոք դեգրատացում չի լինի հասարակության շրջանում, բանախոսները միակարծիք հերքեցին այդ միտքն ու հավաստիացրին, որ լինելու է ընդհակառակը: Տեղի է ունենալու արհեստական ինտելեկտի շատ ուժեղ գիտակցում մարդկային ապագայում:

Միջոցառման վերջում «Ռոստելեկոմ» ընկերությունը պատրաստել էր նվեր ամենահետաքրքիր հարցի համար, որն էլ ստացավ դեգրատացման մասին հարցը հնչեցրած մասնակիցը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3933 | 0 | 0
Facebook