Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Vernissage Fest ցուցահանդես-վաճառք Հյուսիսային պողոտայում

Elen Babayan
Հեղինակ`
Elen Babayan
00:35, երեքշաբթի, 29 մայիսի, 2018 թ.
Vernissage Fest ցուցահանդես-վաճառք Հյուսիսային պողոտայում
    
    
    

Մայիսի 27-ին, Հյուսիսային պողոտայի մշտական աղմուկին գումարվել էր ավանդական, հայրենասիրական քոչարիի երգ ու պարի ձայնը: Հյուսիսային պողոտան թնդում էր և պարում:
     10: 00-ից մինչ 22: 00-ն Հյուսիսային պողոտան դարձել էր Հայկական մշակույթի մի փոքրիկ մաս: Vernissage Fest խորագրով բաց ցուցահանդես վաճառքն էր, որտեղ տաղանդավոր վարպետները ներկայացրել էին իրենց ձեռագործ աշխատանքները: Յուրաքանչյուր տաղավար հայկական մշակույթի շնչով լեցուն էր: Տաղավարներում ցուցադրված էր Հայաստանում պատրաստված խնամքի պարագաներ, հայկական խորհրդանիշերով արծաթյա զարդեր, ձեռագործ տիկնիկներ, հայկական գորգեր, եռագույնով և «Դուխով» -ներով շապիկներ, Գավառի անմահական փախլավա և այլ հրուշակեղեն: Շատ տպավորիչ էր, որ հենց տաղավարներից մեկում երիտասարդ հայուհին թիկունքով դեպի մարդիկ` հայկական այբուբենով և այլ հայկական զարդանախշերով հմտորեն փոքրիկ խալիներ էր գործում: Զբոսաշրջիկները զարմացած և հիացած աչքերը երկար ժամանակ չէին կտրվում այդ աղջկանից:
     Զբոսաշրջիկներից մի երիտասարդ հիացած նշեց.
     -Ոչ մի տեղ չես տեսնի այսպիսի բան: "Only in Armenia" (միայն Հայաստանում):

18: 00-ին «Վերադարձ արմատներ» նախագծի տարազներով ցուցադրությունն էր: Տաղավարներից բացի տեղադրված էր նաև ֆոտոստենդ անվճար նկարահանմամբ: Ծրագիրը անտարբեր չէր թողել նաև երեխաներին և կազմակերպել էր Face deco (դեմքի նկարազարդում), մանկական շոու խաղեր, հայկական, ավանդական կերպարներ ու ներկայացումներ: Ինչպես նաև երեխաների համար գործում էր Kids Land մանկական զվարճանքի կենտրոնը: Ձեռագործ տիկնիկների հալեպահայ վարպետուհին օրվա ավարտին մեծ զեղչեր էր պատրաստել գնորդների համար: Տիկինը նշեց, որ միջոցառումը լրիվ արդարացրել է իր սպասումները:
     -Ես գոհ եմ ոչ միայն այսօրվա իմ կատարած առևտրից, այլ
     նաև դրական էներգետիկայով լցվելու և հայկական մշակույթի մի մասնիկը դառնալուց: Ուրախ եմ, որ կազմակերպվել է նման հայրենասիրական և հետաքրքիր միջոցառում, և կարծում եմ, որ նմանօրինակ ծրագրեր պետք է ավելի հաճախ լինեն: Vernissage Fest բաց ցուցահանդես-վաճառքը մեր հայրենակիցների ինչպես նաև օտարերկրյա մեր հյուրերի համար հետաքրքիր և նպաստավոր միջոցառում է: Այն միավորել էր հայ վարպետների աշխատանքները ինչպես նաև մարդկանց մոտեցրել հայկական մշակույթին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5018 | 0 | 0
Facebook