Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Համադպրոցական աշակերտական ժողով

13:03, ուրբաթ, 25 մայիսի, 2018 թ.
Համադպրոցական աշակերտական ժողով

23.05.2018թ. Կապանի N13 հիմնական դպրոցում տեղի ունեցավ համադպրոցական աշակերտական ժողով և մրցանակաբաշխություն: Անվանակարգերի արժանացան այն աշակերտները, ովքեր տարվա ընթացքում առանձնացել են իրենց տաղանդով և կազմակերպչական ձիրքով:
     2017-2018 ուսումնական տարում աշակերտական խորհուրդը առաջնորդվել է «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություն»
     պետական ոչ առևտրային կազմակերպության աշակերտական խորհրդի օրինակելի կանոնադրությամբ և «Աշակերտների և ծնողների մասնակցությունը հանրակրթական ուսումնական հաստատության կառավարմանը» ձեռնարկով:
     Աշակերտական խորհուրդը համագործակցել է բոլոր օղակների հետ և նպաստել նախատեսված աշխատանքների կայացմանը:
     Համագործակցել է դասղեկների հետ՝ դասղեկի աշխատանքային պլանով նախատեսված միջոցառումներն իրականացնելու համար:
     ԴԱԿ Ռիմա Մկրտչյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3527 | 0 | 0
Facebook