Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հարցազրույց Flex դպրոցականների ծրագրի մասնակից Գայանե Ղազարյանի հետ.

Elen Babayan
Հեղինակ`
Elen Babayan
14:32, չորեքշաբթի, 23 մայիսի, 2018 թ.
Հարցազրույց Flex դպրոցականների ծրագրի մասնակից Գայանե Ղազարյանի հետ.
    
    

Ամերիկյան խորհուրդները հնարավորություններ է ստեղծում անհատների համար հաջողության հասնելու սերտորեն փոխկապակցված և արագ փոփոխվող աշխարհում: Ամերիկյան խորհուրդները Հայաստանում իրականացրել է ԱՄՆ-ի կառավարության կողմից հովանավորվող տասնյակ ծրագրեր` հնարավորություն տալով ավելի քան 1200 աշակերտների, ուսանողների, դասախոսների և վարչական աշխատակիցների սովորելու և մասնագիտական վերապատրաստում անցնելու ԱՄՆ-ի դպրոցներում և համալսարաններում:


    

Ի՞նչ է իրենից ներկայացնում Flex ծրագիրը.


    

Նախ նշեմ, որ շատ հիանալի ծրագիր է, մեծ հնարավորություններով լի:

Տեղի է ունենում մրցույթ: Մրցույթին մասնակցությունը բաց է և անվճար բոլոր դիմորդների համար, ովքեր համապատասխանում են անհրաժեշտ տարիքային, անգլերենի գիտելիքների, պահանջներին: Մրցույթի բոլոր հաղթողները մասնակցում են նախապատրաստական ինտենսիվ դասընթացների ԱՄՆ կյանքին պատրաստվելու համար և շարունակում են լիարժեք կրթություն ստանալ ԱՄՆ-ի ավագ դպրոցներում:


    

Իսկ հնարավո՞ր է մեկնել ԱՄՆ, և ծրագրի ավարտից հետո մնալ այնեղ:


    

Ոչ. Դա բացառվում է, քանի որ ամբողջ տարվա ընթացքում մենք կապ ենք պաշտպանում ծրագրի աշխատակիցների հետ: Նրանք պարտավոր են մեզ անվնաս ետ վերադարձնել տուն: Նույնիսկ վերադառնալուց հետո FLEX շրջանավարտների ասոցիացիան հովանավորում և իրականացնում է միջոցառումներ ողջ տարվա ընթացքում:


    

Լինելով դեռ դպրոցական դեռահաս, մասնակցել ես Flex ծրագրին և հաղթել, ինչպե՞ս կարողացար նման որոշում կայացնել, միայնակ հեռանալ հազարավոր կիլոմետրեր հեռու՝ ԱՄՆ.


    

Դեռ 5-6 տարեկանից երազում էի ԱՄՆ-ում ապրելու մասին: Անգամ միտքը անհնար էր թվում, ու երբ ինձ ընձեռնվեց նման հնարավորություն, ոչինչ չէր կարող արգելք դառնալ իմ և երազանքիս միջև: Էությամբ համարձակ եմ ու անընդհատ նոր արկածներ եմ փնտրում: ԱՄՆ մեկնելն էլ նոր էջն էր լինելու, իմ արկածային պատմության:


    

Ի՞նչպիսի արձագանք ունեին ծնողներդ.


    

Ծնողներս, իհարկե ուրախ էին ինձ համար, բայց անշուշտ մտահոգված էին իմ ապահովության համար: Ամեն ծնողի էլ դժվար է, յուրաքանչյուր տարիքում էլ իր երեխային թողնել միլիոնավոր կիլոմետրեր հեռու, այն էլ մենակ: Մինչև օրս էլ մայրս զարմանում է, թե ինչպես թողեց ինձ այդքան հեռու: Ի տարբերություն նրա հայրս սկզբից էլ շատ դրական էր տրամադրված:


    

Ո՞րն է Flex ծրագրից մնացած ամենամեծ ձեռքբերումդ.


    

Միանշանակ իմ երկրորդ ընտանիքը: Երբ մեկնում էի, մեջս մի փոքր տագնապ կար: 10 ամիս պետք է ապրեի լրիվ անծանոթ մարդկանց հետ, բայց արի ու տես, որ այդ անծանոթները դարձան իմ երկրորդ ընտանիքը, ովքեր մինչև հիմա կյանքս սիրով ու հոգատարությամբ են լցնում: Ի շնորհիվ նրանց՝ օտարության մեջ, ես ինձ ոչ մի վայրկյան օտար չեմ զգացել: Լավագույն հիշողություններս ԱՄՆ-ից կապված են հենց պապիկիս հետ, ով իմ ամերիկյան անվան՝ Ջիջի-ի հեղինակն է:


    

Բացի դասերից ծրագիրը ուրիշ ի՞նչ հետաքրքրություններ է առաջարկում


    

դպրոցականներին.

Ծրագրում ամենաքիչ հետաքրքրությունը հենց դասերի մեջ է: Ծրագրի նպատակը ամերիկյան մշակույթի ու ապրելակերպի հետ ծանոթանալն է, 10 ամսով ամերիկացի դառնալն է՝ միևնուն ժամանակ կիսելով սեփական մշակույթը: Առաջնային նպատակն է բարելավել փոխըմբռնումը ԱՄՆ-ի քաղաքացիների և այլ ազգերի միջև:


    

Սովորելով թե՛ ամերիկյան և թե՛ հայկական դպրոցներում՝ Կրթական համակարգի, ո՞ր տարբերակն է քեզ համար ավելի նախընտրելի.


    

Միանշանակ ամերիկյանը. Հենց այդ պատճառով էլ հիմա սովորում եմ Ամերիկյան համալսարանում: Տարբերությունները այնքան շատ են, որ պետք չէ անգամ սկսել թվարկել: Մի բան կասեմ. այնտեղ երեխաները ունեն ընտրության լայն հնարավորություն ինչպես ակադեմիական առարկաների հարցում, այնպես էլ ստեղծագործական:


    

Ինչպե՞ս է անցնում այնտեղի դեռահասների կյանքը.


    

Դեռահասները շատ բազմազան են: Հնարավոր չէ մեկ ընդհանուր բնութագիր տալ բոլորին: Ինչպես այստեղ, այնտեղի դեռահասների մեջ էլ կան հոգևոր արժեքներով հետաքրքիր մարդիկ, և կան Iphone-ների վերջին մոդելները քննարկողներ: Այնտեղի դեռահասները ավելի ազատ են յուրաքանչյուր հարցում: Շատ քիչ սովորույթներ են պահպանում, չեն հետևում ավանդույթներին:


    

Ի՞նչ խորհուրդ կտաս մյուս դպրոցականներին, ովքեր ցանկություն ունեն և փորձում են մասնակցել ծրագրին.


    

Պետք է ոչ մի բանից չվախենալ, լսել միայն սրտի թելադրանքին. Մնալ մաքսիմում անկեղծ սեփական անձի հետ, և կայացրած որոշումների մեջ: Գնացե՛ք ձեր երազանքի ետևից:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5797 | 0 | 0
Facebook