Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՄԵԿ ՄԱՐԴՈՒ ՃԱԿԱՏԱԳԻՐ

Elen Babayan
Հեղինակ`
Elen Babayan
21:34, երեքշաբթի, 22 մայիսի, 2018 թ.
ՄԵԿ ՄԱՐԴՈՒ ՃԱԿԱՏԱԳԻՐ
    
    

Տարիների ընթացքում Սիրիայից դեպի Հայաստան ներգաղթած սիրիահայերի թիվը զգալիորեն աճել է։ Գաղտնիք չէ, որ սա պայմանավորված է Սիրիայում մշտապես տիրող պատերազմական մթնոլորտով։ Այս Հայրենադարձների ճակատագրերը տարբեր են, տարբեր են նրանց հետաքրքրությունները, սակայն նրանք ունեն մեկ երազանք՝ ապրել խաղաղ և ապահով։Ժորժ Վանեսյանը 38 տարեկան է, Հայաստան է եկել Լիբանանից։

-Ժորժ Հայաստանում երբևէ եղե՞լ եք.

-Հայաստան երկրորդ անգամ եմ գալիս առաջին անգամ 2012 թվականին եմ եկել, մի ծրագրի էի մասնակցում ՀՀ Սփյուռքի նախարարությունն էր կազմակերպել կարծեմ անունը «Արի տուն» էր։
    
     -Ինչո՞վ էիք զբաղվում Լիբանանում և ի՞նչ նպատակներ ունեք .

- Ես ծնվել եմ Հալեպում հայրս հայ է մայրս արաբ: Հալեպում հայերեն չեն խոսում նույնիսկ շատ քչերը հայերեն գիտեն: Ես 5 տարի արաբական դպրոց եմ գնացել, ծառայել եմ արաբական բանակում: 2001 թ. կամավոր գնացի Հալեպի` Ալեպոս կամ Վարդան կոչվող հայկական եկեղեցի վարդապետական դասեր ստսնալու համար, հինգ տարի սովորելուց հետո սկսեցի երգել եկեղեցու երգչախմբում: Ես մասնագիտությամբ երաժիշտ եմ նվագում եմ «ուդ» երաժշտական գործիքի վրա:
     Վարդապետական դասընթացների ժամանակ հայերեն էլ էինք անցնում, բայց քանի որ շրջապատում չէինք օգտագործում տարիների ընթացքում մոռացա:
     Հալեպում տեղի ունեցող միջադեպերը ստիպեցին, որ գնամ Լիբանան: Նպատակներս Հայաստանի հետ կապված ընթացքի մեջ են քանի որ որոշել եմ մնալ և բնակություն հաստատել այստեղ:
    
     -Ժորժ ես գիտեմ, որ հիմա հայոց լեզվի դասերի եք մասնակցում, պատմեք խնդրում եմ ինչպիսի դժվարությունների եք հանդիպում.

-Նախ ուզում եմ ասել, որ դասերը շատ հետաքրքիր և իմաստալից են անցնում, մենք ժամանակի կորուստ չենք ունենում։ Շատ դժվար լեզու է, բայց շատ գեղեցիկ բառեր ունի։ Ես շատ եմ դժվարանում արտասանությունից բայց հաղթահարում եմ, ինձ համեմատած մնացած ուսյալներին բավական հեշտ է քանի որ ես Հալեպում սովորել եմ լեզուն։
     Իմ կարծիքով յուրաքանչյուր հայի պարտականությունն է իմանալ իր մայրենի լեզուն անկախ բնակության վայրից: Չիմանալ մայրենի լեզուն ես կարծում եմ դա նույն է ինչպես օրինակ չիմանաս մորտ անունը։

-Ի՞նչ եք պատրաստվում անել, ինչպես եք պատկերացնում ձեր ապագան Հայաստանում.
    
     Դասընթացներից հետո պետք է աշխատանք գտնեմ Հայաստանում, որպեսզի կարաղանամ մնալ այստեղ, իհարկե ես այդ ամենի դժվարությունը ամբողջովին գիտակցում եմ բայց կարծում եմ, որ ամեն մի հայ պետք է իր երկրում ապրի, և ամենակարևորը պետք է ամուր իր բռունցքներում պահի իր մայրենի լեզուն: Ես շատ դժվարությունների միջով եմ անցել, երբեք չեմ պատմել ոչ ոքի այն ամենը ինչ տեսել եմ սեփական աչկերովս, դա սառսափելի էր տեսնել հարևաններիտ մահը, ում հետ երեկ երջանիկ էիր այսօր ձերքերումտ մահանում է իսկ դու ոչինչ չես կարողանում անել։ Պատկերացնելն անգամ ցավ է պատճառում... ես ուզում եմ նոր կյանք ստեղծել նոր աշխարհ ապահով վայրում, ճիշտ է Հայաստանը նույնպես պատերազմի մեջ է բայց մի բան է օտար երկրում կոտորվել մեկ ուրիշ բան հայրենիքում պայքարել։
     Մեծ ցանկություն ունեմ որևէ երգչախմբում աշխատել, և ընտանիք կազմել. հայ ավանդական ընտանիք։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4161 | 0 | 0
Facebook