Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Հրաժեշտ մանկություն մոլորակին»

12:29, երկուշաբթի, 21 մայիսի, 2018 թ.
«Հրաժեշտ մանկություն մոլորակին»

Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հիացավ,
     Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հասկացավ,
     Որ պար չէ սա, այլ՝ մի ազգի քաջ պատմություն,
     Ուր պարտությո՜ւնն անգամ ունի հպարտություն,
     Եվ չի՜ հաղթի ոչինչ այն հին ժողովրդին,
     Որ այս ջանքո՛վ
     Ու այս կամքո՛վ
     Պարե՜լ գիտի...
     18.05.2018թ. Կապանի N13 հինական դպրոցում տեղի ունեցավ IVա և IVբ դասարանների «Հրաժեշտ մանկություն մոլորակին» միջոցառում: /Դասվարներ Աստղիկ Դանիելյան, Անի Ավետիսյան/
     Միոցառմանն աշակերտներն անցած դպրոցական ճանապարհը ներկայացրին բանաստեղծությունների և երգերի, պարային ներկայացումների միջոցով` իրենց շնորհակալությունը հայտնելով դասվարներին: Անցկացվեց նաև մրցանակաբաշխություն` «Լավագույն աշակերտ», «Լավագույն ժպիտ», «Կարգապահ աշակերտ» և այլ անվանակարգերում: Անկասկած, այս ամենն անմոռանալի հետք կթողնի թե' երեխաների, թե' մեծահասակների հիշողություններում:
     Միջոցառումը անցկացվեց կազմակերպչական բարձր մակարդակով և կատարյալ վարպետությամբ: Դպրոցի տնօրեն Զավեն Ստեփանյանը շնորհավորեց սաներին տարրական դպրոցն ավարտելու կապակցությամբ և մաղթեց հաջողություններ հետագա ուսման մեջ՝ նշելով, որ հարազատ կրթօջախը պատրաստ է սատար կանգնելու իրենց ցանկացած հարցում:
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3516 | 0 | 0
Facebook