Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մայիսյան հերոսամարտեր և Հայաստանի Առաջին հանրապետություն

11:10, ուրբաթ, 18 մայիսի, 2018 թ.
Մայիսյան հերոսամարտեր և Հայաստանի Առաջին հանրապետություն
    
    
     16.05.2018 թվական: Դպրոցում հաղթության և բերկրանքի խանդավառություն էր: Փոքրիկ բեմահարթակը վերածվել էր հերոսամարտի հաղթության հրապարակի, կարծես վերադարձել էինք 1918թ, Սարդարապատ: Ոգեկոչել էինք ազգային պարծանք աննկուն մարտիկներին: Ազատության, հապարտ ոգու, աննկուն կամքի և պանծալի հաղթանակի շունչն էր թևա-ծում մեր սրտերում: Ամենայն հայոց հայրապետի բնօրրանը վերապրեց լինելիության, հարատևման և վաստակած հաղթական փառքի բերկրանքը: V-IX դասարանի պարմանիները գիտակցական հրճվանքով տոնում էին մայիսյան հաղթանակները և դրանց պսակ I հանրապետության 100 ամյա հոբելյանը: Հայոց պատմության երիտասարդ ուսուցչուհի Լ.Համբարձումյանը կռվի գնացող հրամանատարի խիզախությամբ հայրենասիրության հրաշալի դաս մատուցեց հանդիսատեսին, վարակեց սխրանքի և անձնազոհության անկասելի տրամադրությամբ:
     Երգչախումբն ու նրա ղեկավար Մ.Շահնազարյանը ազգային հերոսական երգերով բորբոքեցին հանդիսատեսի հուզական տրամադրությունը, իսկ խրոխտ պարը՝ եզրափակիչ «Բերդ» պարով, աննկարագրելի խանդավառություն հաղորդեց
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6256 | 0 | 0
Facebook