Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Եվրատեսիլ 2018»–ում հաղթեց Իսրայելը

22:13, կիրակի, 13 մայիսի, 2018 թ.
«Եվրատեսիլ 2018»–ում հաղթեց Իսրայելը

«Եվրատեսիլ 2018» –ն արդեն պատմություն է։ Մրցույթի հաղթող ճանաչվեց Իսրայելը, երկրորդ տեղը զբաղեցրեց Կիպրոսը, երրորդ տեղը` Ավստրիան։

Ժյուրիի քվեարկությամբ եռյակը հետևյալն էր` առաջին տեղ` Ավստրիա, երկրորդ տեղ` Շվեդիա, երրորդ տեղ` Իսրայել։

Հանդիսատեսի քվեարկությամբ պատկերն այսպիսին էր` առաջին տեղ` Իսրայել, երկրորդ տեղ` Կիպրոս, երրորդ տեղ` Իտալիա։

Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայացած մրցույթին այս տարի մասնակցում էր 42 երկիր։ 2 կիսաեզրափակչի արդյունքում եզրափակչում հայտնվեցին Ավստրիան, Էստոնիան, Իսրայելը, Կիպրոսը, Լիտվան, Չեխիան, Բուլղարիան, Ալբանիան, Ֆինլանդիան, Իռլանդիան, Ավստրալիան, Հունգարիան, Ուկրաինան, Շվեդիան, Նորվեգիա, Դանիան, Սերբիան, Մոլդովան, Սլովենիան և Նիդեռլանդները։ Եզրափակչում նրանց միացան «Եվրատեսիլ 2017» -ի հաղթող Պորտուգալիան և մրցույթի կազմակերպիչ հանդիսացող երկրները՝ Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան Իտալիան և Իսպանիան:

Հայաստանի ներկայացուցիչ Սևակ Խանաղյանը դուրս մնաց կիսաեզրափակչից։ Հայաստանի մասնակցության 11 տարվա ընթացքում երկրորդ դեպքն է, երբ մեր երկիրը չի հայտնվում մրցույթի եզրափակչում։ Մրցույթի կիսաեզրափակիչը չէր հաղթահարել նաև Էմմին` 2011 թվականին։

Աղբյուրը` ԹԵՐԹ.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4496 | 0 | 0
Facebook