Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

Կուսակցության դերը երիտասարդների կյանքում

22:38, չորեքշաբթի, 09 մայիսի, 2018 թ.
Կուսակցության դերը երիտասարդների կյանքում


     
     Հրանտ Վիրաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Ամեն մի երկրի ներկան և ապագան երիտասարդությունն է: Երիտասարդները շատ ունակ են սովորելու և ավելի լավ ընկալելու քաղաքական իրավիճակը և գտնել լուծման եղանակ: Ամեն մի մարդու գալիս է փոխարինող ինչպես հորը՝ զավակը...: Երկրի հիմքը գիտելիքն է և ապագան նույնպես դրանում է: Իշխանության հասնելը հիմնականում լինում է մոլորեցնող և շատ գրավիչ, բայց դրանով չէ ամեն ինչ որոշվում: Հայաստանի Հանրապետությունում կուսակացություններում անդամագրվելը ըստ օրենքի պետք է լինի ՀՀ քաղաքացի և լինի 18 տարեկան, որից հետո նա կարող է անդամագրվել որևիցէ կուսկացության շարքերը: Կուսկացությունում անդամագրվելը չպետք է որոշվի շահի տեսանկյունից, քանզի շահը մարդկանց մոլորեցնում է և հանգեցնում անկման: Որևէ կուսակցության շարքերը անդամագրվելուց արդեն իսկ ՀՀ քաղաքացին ձեռք է բերում պատասխանատվություն քանի, որ հանդիսանում է իշխանության ներկայացուցիչներից մեկը և պետք է իր քայլերը լինեն շատ հաշվարկված և հավասարակշիռ: Ամենագեղեցիկ տարիները, որը երիտասարդներին սպասվում է առջևում՝ դա կուսկացությունում ներդրում ունենալն է և դրանով հաղթանակի հասնելը: Զինվոր թե սպա, գիտնական թե արվեստագետ, բժիշկ թե ուսուցիչ, բանվոր թե նախարար ՝ բոլորը մեծ հաշվով նույն գործն ենք անում ՝ նույն կառույցի մասերն են, և ինչպես տաճարի հիմքը, սյուներն ու գմբեթն ունեն տարբեր գործառույթներ, բայց բոլորը միասին մեկ ամբողջություն են:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1886 | 0 | 0
Facebook
COMMENT.am