Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Հոդվածներ

Օր առաջ պետք է ազատվել անօրեն համայնքապետերից ու տնօրեններից

Արմեն Ալոյան
20:02, չորեքշաբթի, 09 մայիսի, 2018 թ.
Օր առաջ պետք է ազատվել անօրեն համայնքապետերից ու տնօրեններից

Երկրի բարձրագույն իշխանությունը փոխվում է: Մարդիկ խանդավառված են ոչ միայն էլիտայի փոփոխմամբ, այլև՝ այն հույսով ու սպասումով, թե երբ կազատվեն տեղական ավատատեր համայնքապետերի կամ՝ դպրոցների, մանկապարտեզների, պետական այլ կազմակերպությունների անօրեն տնօրեններից, ովքեր անտեսելով սահմանադրությունն ու օրենքները, ոտնահարում են աշխատողների տարրական իրավունքները: Ոտքի ելած յուրաքանչյուր մարդ իշխանափոխության մեջ տեսնում է իր հիմնարկի ղեկավարին, որից ցանկանում է օր առաջ ազատվել:

Մի դաստիարակ պատմեց, որ տնօրենն աշխատողներին պահում է ստրկական պայմաններում: Եթե որևէ մեկը համարձակվում է ընդդիմանալ.անմիջապես ստիպում է ազատվելու դիմում գրել: Հատկապես մարզերում, որտեղ աշխատատեղերը սակավ են, աշխատանքը կորցնելու վտանգը ստիպում է մարդկանց հարմարվել տնօրենների ապօրինի գործունեության հետ: Ո՞վ լսել, որ մանկապարտեզի տնօրենն աշխատանքից ազատի դայակին միայն նրա համար, որ նա զլացել է տնօրենի հողամասը մշակել:

Իսկ համայնքապետերը՞… համայնքները նրանց կալվածքներն են, աշխատողներն էլ՝՝ճորտերը: Թվում է, թե նրանք չեն եկել ծառայություն մատուցելու համայնքի բնակչությանը, այլ՝ բոլորին ծառայեցնելու իրենց: Նորընտիր համայնքների ղեկավարները հին աշխատողներին ազատելով, աշախատանքի են ընդունում ընտրության ընթացքում իրենց ծառայություն մատուցած մարդկանց, հիմնականում իրենց կլանին: Համայնքային ծառայության մասին խոսելն ավելորդ է: Ի՞նչ հոգ նորընտիր համայնքապետի համար, թե պետությունը ծառայողների վերապատրաստման համար բավականին գումարներ է ծախսել: Նրանց պետք են այնպիսի աշխատողներ, ովքեր լուռ ու մունջ կատարում են իրենց ապօրինի որոշումներն ու կարգադրությունները: Նրանք, ովքեր կցանկանան բռնել նրա ձեռքը, ընդդիմանալ, ապա անմիջապես ազատվում են աշխատանքից:
    
     Աստիճանաբար պետք է ձեռբազատվել վախի ու սարսափի մթնոլորտից, ազատվել համայնքապետարաններն իրենց կալվածքներն, իսկ աշխատողներին իրենց ճորտերը համարող համայնքների ղեկավարներից, ինչպես նաև՝դպրոցների ու մանկապարտեզների, բյուջետային հիմնարկների տնօրեններից, ովքեր պետական կամ համայնքային կազմակերպությունները վերածել են սեփական ՍՊԸ-ների:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
| | |
11697 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ