Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

Դպրոցների պայթունավտանգ իրավիճակը

21:28, կիրակի, 06 մայիսի, 2018 թ.
Դպրոցների պայթունավտանգ իրավիճակը

Ցանկացած քաղաքական ուժ, կիրթ և ժողովրդական առաջնորդի հոտառություն, զգացողություն և կազմակերպչական հատկություններ ունեցող անձերի կազմակերպված խումբ կարող է բողոքի ցույցեր և հանրային մեծ ու փոքր ծավալների անցկացնել: Բայց չպետք է այս բողոքի ակցիաները արգելքներ հարուցեն պետական մեքենայի բնականոն աշխատանքը, խաթարեն կրթամշակութայիմ համակարգի բնականոն ընթացքը: Արդեն իսկ սկսվում են բողոքի ակցիաներ հանրակրթական դպրոցներում, որոնք 4-5-րդ դասարանի երեխաներին կամ 9-րդ դասարանների երեխաներին ներգրավվում են որևիցե հարցի լուծմանը, և այստեղ հարց է առաջանում, թե արդյոք 4-5-րդ դասարանի երեխան ի՞նչ դերակատարում կարող է ունենալ քաղաքականության մեջ և դա մեզ ի վերջո ի՞նչ կտա, եթե իհարկե կտա: Այդ երեխաները մեր ապագան են, որոնք պետք է կրթվեն, զարգանան և հզորացնեն մեր պետությունը իրենց գիտելիքներով: Պրն. Փաշինյանը հիրավի ժողովուրդի ընտրյալ թեկնածուն է, և այս դեպքում ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո պրն. Փաշինյանը իր առաջնահերթ խնդիրներից մեկը պետք է համարի ինչպես կրթամշակութային դաշտի ազատականացումը, այբպես էլ գործնական տիրապետություն հաստատի բոլոր ռազմավարական նշանակության պետաքաղաքական և կրթամշակութային կենտրոնների նկատմամբ: Պետք է դիմել նրան, որպեսզի լուծի ձեր իսկ առաջացած հարցերը: Ծնողների և ուսուցիչների միջամտությամբ դպրոցներում ցույց անելը լավ բանի չի հանգեցնի: Երեխաների մոտ կոտրում է հարգանքը ուսուցչի և տնօրենի նկատմամբ, այլևս չենք կարողանում ունենալ լծակներ երեխաների կարգապահությունը վերակագնելու համար և ունենալ դպրոցներում բնականոն ուսումնական դասընթացք: Հասկացե՛ք կադրային խնդիր կա և կլինի, քանի դեռ խնդրին խելամիտ հաշվարկով չենք մոտենում: Անրաժեշտ է սթափ մտածել: Կապ չունի անձնավորությունը, որ կուսակցությունից է: Եթե տվյալ քաղաքացին, պաշտոնյան պրոֆեսիոնալ մասնագետ է բառիս բուն իմաստով՝ առանց կեղծիքի, ապա այդ կադրերին պետք է պահել ու պահպանել՝ մինչև հասունացնենք նոր, ավելի հզոր սերունդ: Աստված պահապան մեր երկրին, գրին և գրչին, աշակերտին և ուսուցչին: Խաղաղությու՛ն և տրամաբանությու՛ն մեր երկրին:


    

Հրանտ Վիրաբյան


    
    
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2381 | 0 | 0
Facebook
COMMENT.am