Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քիմ Քարդաշյանը ներկայացրել է իր արդյունավետ դիետան

21:34, շաբաթ, 05 մայիսի, 2018 թ.
Քիմ Քարդաշյանը ներկայացրել է իր արդյունավետ դիետան

Քիմ Քարդաշյանը բացահայտել է, թե ինչպես կարելի է արդյունավետ նիհարել ընդամենը 10 օրվա ընթացքում:

Քարդաշյանի «ախորժելի» կազմվածքը շատ կանանց նախանձելու առիթ է տալիս: 37-ամյա հայազգի աստղը չի թաքցնում, որ երբեմն ինքն իրեն «երես է տալիս» քաղցրով ու արագ սննդով: Կարևորագույն միջոցառումներից առաջ, սակայն, կոնքերի շրջանում ավելորդ սմ-ից ազատվելու հարցում Քիմին օգնում է խիստ` դետոքս- դիետան:

«Ինձ համար կարևոր արարողությունը՝ Met Gala զգեստների ինստիտուտի բալը, սարերի ետևում չէ: Չնայած ակտիվ զբաղվում եմ սպորտով, վերջին շրջանում քաղցրեղեն շատ եմ օգտագործել: Որպեսզի արագ վերադառնամ իմ նախկին կազմվածքին, ես անցնում եմ շատ արդյունավետ դետոքս-դիետայի», -անկեղծացել է Քիմը:

Քարդաշյանի դիետան նախատեսված է 10 օրվա համար: Ըստ նրա` ամեն աղջիկ չէ, որ կարող է պահել այս սննդակարգը։ Չնայած չափաբաժնում կան բավարար կալորիաներով ուտեստներ (այդ թվում դիետիկ շոկոլադե կոկտեյլ), չորրորդ, հինգերորդ և վեցերորդ օրերին թույլատրվում է խմել միայն սմուզի ու խոտաբույսերով թեյ:

Հաջորդող օրերի սննդակարգն այդքան խիստ չէ: «Թույլատրվում է օրվա ընթացքում երկու անգամ պիցցա ուտել: Ուտեստները պետք է լինեն ցածր կալորիականությամբ, օրինակ՝ սաղմոնով կամ մանանեխի տերևներով աղցան, բանջարեղենի կտորներով գուակամոլե, դդմով ապուր ու աղցան կամ ռոմանո աղցանով լցոնած հավ», -ասել է Քիմը:

Նշենք, որ Met Gala 2018-ը տեղի կունենա մայիսի 7-ին Նյու Յորքի Մետրոպոլիտեն –թանգարանում: Այս տարի այն նվիրված է նորաձևությանն ու կրոնին, որի խորագիրն է «Աստվածային մարմիններ. մոդան ու կաթոլիկ երևակայությունը» ։ Երեկոն կվարեն երեքով՝ Ամալ Քլունին, Րիհաննան ու Դոնաթելլա Վերսաչեն:

Աղբյուրը` ԹԵՐԹ.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5418 | 0 | 0
Facebook