Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

Սիրե՛լի Նարե Շարմազանովա, քո հրապարակումը ցնցեց ամբողջ հայությանը: Ափսոս, որ շատերը չգնահատեցին խոսքերիդ խորությունը

21:04, շաբաթ, 05 մայիսի, 2018 թ.
Սիրե՛լի Նարե Շարմազանովա, քո հրապարակումը ցնցեց ամբողջ հայությանը: Ափսոս, որ շատերը չգնահատեցին խոսքերիդ խորությունը
     Սիրե՛լի Նարե Շարմազանովա, քո հրապարակումը ցնցեց ամբողջ հայությանը: Ափսոս, որ շատերը չգնահատեցին խոսքերիդ խորությունը և փայլը, բովանդակությունը և սկսեցին հակասական մոտենալ քո խոսքերին, այլ երանգներ տեսնել, երկմիտ արդարացումներ որոնել: Ճիշտն ասած, այդ իրադարձությունների ժամանակ Հայաստանում տիրում էր միմյանց նկատմամբ որոշակի անհանդորժողականության մթնոլորտ: Հնչեցին տարաբնույթ քարոզներ, եղավ խոստում՝ Վենդետա չի լինելուՙ միայն սիրո և խաղաղության մթնոլորտ է լինելուՙ բայց ասվածներից բոլորը բացակայում էր արված հետագա գործողություներում: Հուսամ, որ մարդիկ կսթափվեն և կշտկեն իրենց սխալներն ու սայթաքումները: Հայը իրավունք չունի սխալվելու: Թվում էր, թե ամեն մի հայ Եղեռնից հետո պետք է ոսկու արժեք ունենա: Մի՞ թե մենք այդքան նահանջներ ունենք, մի՞ թե իջել ենք բոլոր բարձունքներից, և մի՞ թե մենք դարձել ենք խամաճիկներ, այդքան դաժան ու անհանդուրժող: Խոսում ենք թուրքից ու նրանց կատարած ոճրագուրծություններից, և մի՞ թե մենք այդպիսին չենք դառնում: Մի՞ թե մարդոււ ոչնչացումը միայն ֆիզիկական է լինում: Ամենադաժանը դա բարոյական և հոգեբանական ոչնչացումն է: Եկեք չանե՛նք այդպիսի բան: Աստվածաշնչյան ոգով դաստիրակված ազգը չպիտի նման սխալներ թույլ տա: Հիշե՛նք Աստվածաշնչից անբարոյական կնոջը վերաբերվող հատվածը և Քրիստոսի զորավոր խոսքերը: Հուսամ, որ այդ լուծումը պրն. Փաշինյանը անպայման և շուտով կգտնի, չէ՞ որ Աստված է խելք տվել, որ մարդը խորհի և իմաստուն լինի, չէ ՞որ երեխաներին քաղաքականության հոսանքի մեջ պետք չէ մտցնել և քաղաքական խաղերի մեջ ներգրավվել: Աստված պահապան մեր երկրին, բոլոր հայերին, խաղաղություն և տրամաբանություն մեր երկրին: Ամենայն բարին բոլորիս:
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
4756 | 0 | 0
Facebook
COMMENT.am