Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Դպրոցը կյանքի նոր փուլ է յուրաքանչյուր երեխայի համար»

11:56, շաբաթ, 05 մայիսի, 2018 թ.
«Դպրոցը կյանքի նոր փուլ է յուրաքանչյուր երեխայի համար»

04.05.2018թ. Կապանի N13 ՆՈՒՀ –ի ավագ խմբի սաները /Տնօրեն Անահիտ Ստեփանյան/ ճանաչողական այց կազմակերպեցին Կապանի N13 հիմնական դպրոց: Չորրորդ դասարանի աշակերտները մեթոդ միավորման նախագահ Հասմիկ Մելքոմյանի և դասվարների գլխավորությամբ կազմակերպել էին միջոցառում, որի արդյունքում ստեղծվեց ջերմ մթնոլորտ:
     Նպատակը՝
     Երեխան պետք է պատրաստ լինի դպրոցին՝ նոր միջավայրին, նոր շրջապատին ու նոր պարտականություններին: Սակայն դպրոցը ևս պետք է պատրաստ լինի սահուն ընդունելու և ներառելու երեխային իր միջավայրում: Երեխայի հաջողությունների գրավականը պայմանավորված է այն բանով, թե որքանով գրագետ ու սահուն կկարողանան այդ անցումը կազմակերպել դպրոցն ու մանկապարտեզը՝ երեխայի ծնողի հետ միասին:
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3936 | 0 | 0
Facebook