- Միայն թե խնդրանքս անկատար չթողեք...
Ահա այսպիսի խոսքերով ավարտվեց մեր հեռախոսազանգը: Սակայն ճիշտ կլինի սկսենք սկզբից:
Այսօր ARXA blog -ի խմբագրություն էր զանգահարել ճանաչված ասմունքող Հերմինե Պետրոսյանը. Օրեր առաջ հանրահավաքից հայտնի դարձած տատիկին էր փնտրում: Արցունքներն ու հուզմունքը կոկորդում խեղդելով և արագ - արագ շարադրելով միտքն, ասաց.
- Խնդրում եմ, օգնե՛ք, ես ուզում եմ տեսնել հանրահավաքից հայտնի դարձած տատիկին, ում մասին խոսում ենք բավականին ժամանակ: Նրա աչքերն ու հայացքը դաջվել է հիշողությանս մեջ և չեմ կարողանում գտնել նրան: Ուզում եմ օգնել, ինչով կկարողանամ: Համոզված եմ, որ իմ հայ ժողովուրդը ևս կմիանա ինձ և տատիկին ինչ որ բանով օգնություն կհասցնենք:
Իմ հայրենակից ընկերներ, օգնեք գտնեմ նրան...
Ընդառաջելով ասմունքող Հերմինե Պետրոսյանին, միանում ենք նրան և համայն հայությանն ենք ուղղում մեր խնդրանքը:
Հարգելի ՛ համաքաղաքացիներ, ցուցարարներ, Ձեզանից ունենք խնդրանք: Միասին օգնենք Հերմինե Պետրոսյանին գտնել այդ տատիկին: Ապահովենք նրա համար խախաղ ու անհոգ ծերություն: Պարգևենք ժպիտ և անսպառ սեր: Մեր հույսը Դուք եք, ո ՜ վ հայ ժողովուրդ: Եթե նույնիսկ չեք կարողանա օգնել, տարածեք, գուցե տատիկնին ճանաչողներ լինեն:
Ես սպասում եմ քո արձագանքին:
Իսկ վերջում, պարզապես թույլ տվեք ամփոփել ասմունքողի հեռախոսազանգի վերջին նախադասությամբ.
- Միայն թե խնդրանքս անկատար չթողեք:
Նյութի հեղինակ Արամ Խաչատրյան / ԱՐԽԱ