Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 19 հոկտեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

Մուրն ու մրջուրը

22:27, կիրակի, 22 ապրիլի, 2018 թ.
Մուրն ու մրջուրը
     ...ու եղավ այն, ինչ որ եղավ...ըստ սցենարի...բառ առ բառ...դուք երբևէ ուշադրություն դարձրել եք, թե ինչ ինտերվալով էր Փաշինյանը գոռում իր հայտնի քայլ արան?Խորհուրդ կտամ դիտել, բազմաթիվ տեսագրություններ կան...Ընդհանրապես մարդկային ենթագիտակցությունը ամենաազնիվն է, նա երբեք չի խաբում, համենայն դեպս, երբ համապատասխան պատրաստվածություն չունես...Նիկոլը համենայն դեպս չունի, դա երկար տարիների աշխատանք և հատուկ վարժանքներ են, որի ժամանակը նա չուներ...նա պարզապես կատարում է հրահանգներ...հստակ...հատուկ մշակված ծրագրով...մարդը կարող է ստել, երդվել, ձևանալ..բայց ժեստերն ունեն իրենց լեզուն, և մարդկային ենթագիտակցությունը ժեստերի լեզվով հաստատում կամ ժխտում է մարդու խոսքերի ճշմարտացիությունը....
     Քննարկենք այսօր տեղի ունեցած հանդիպումը... խորհուրդ կտամ ևս մեկ անգամ դիտել առանց ձայն...մուտքը Սերժն վստահ, անհամբեր, մտախոհ..Նիկոլն անվստահ, լարված, անարտահայտիչ աչքերով, նույնպես մտախոհ, ուսապարկի և բաճկոնի հանելն իրեն պետք էր ժամանակ շահելու համար, որպեսզի փոքր ինչ վստահություն ձեռք բերեր և լարվածությունը թուլացներ...հետո Սերժը զարմացած լրագրողների ներկայությունից, նրա բազմանշանակ հոգոցը...որով կարելի էր հասկանալ, որ երկխոսությունը չի ստացվի...Նիկոլի հայացքը..այդպես նայում են ստիպված, հաղթահարելով վախը, նա չի էլ լսում ինչ է խոսում Սերժը ու դա էական էլ չի նրա համար..նա աննդհատ անհանգիստ շարժումներ է անում, սպասում Սերժի խոսքի ավարտին..Նիկոլը խոսելիս չի Նայում Սերժին, այսինքն բացակայում նրա կապը Սերժի հետ, որպես զրուցակցի, այդպես են վարվում աշակերտները դաս պատմելիս..մի պահ, երբ Սերժը հայացքն ուղղեց Նիկոլին, նա ենթագիտակցորեն թեքեց դեմքը, մեղավորներն են թեքում դեմքը...Սերժի ժպիտը, նա սպասում էր այդ խոսքին և լրջանում, որ համենայն դեպս կասկածները իրականություն դարձան...ի վերջո Սերժի բացահայտումը և հեռանալը..նրա համար ամեն ինչ պարզ է...Նիկոլի համար էլ էր պարզ, որ իրեն բռնելու էին և նա ևս 7 րոպե շարունակեց իր ասուլիսը...այդ ընթացքում նա նախապատրաստվում էլ հոգեպես..ուշադրություն դարձրեք Սերժի հեռանալու ժամանակ նրա հոգեվիճակն ու իր հոգեվիճակը իր հեռանալու ժամանակ....վերջում ավելի վստահ, համարձակ, ավելի արագախոս..անցել էր Ռուբիկոնը...սցենարով նրա համար ամենազարհուրելի պահն էր... իսկ հիմա ձայնը միացրեք և կրկին դիտեք տեսանյութը...կարծում եմ պարզ կլինի ձեզ համար...եթե սա հայրենասեր մարդու քայլ էր, ապա կունենար հստակ ծրագիր նման դեպքի համար, Սերժի թերացումներն ու սխալները և իր հստակ առաջարկները, որոնք կբերեն Հայաստանի զարգացմանը, այսինքն նորմալ բանակցային գործընթաց, բայց ոչ, պարզապես Սերժի հեռացումն ու հեռացման անարյուն տարբերակը, առանց վենդետտաների...երկու տարբերակն էլ, Սերժի հեռանալն ու չհեռանալը սխեմայով նախատեսված էր, այնպես որ զարգացումները կընթանան Բ տարբերակով...
     Հետևություն-մրի ու մրջուրի պատմությունն է, այսինքն պայքար սոսկ իշխանության համար, որի հաղթանակը էլի նոր բան չի տա ժողովրդին, կարող է աչքերին թոզ փչեն մի որոշ ժամանակ, բայց .....:
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
3917 | 0 | 0
Facebook
COMMENT.am