Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աչքս լույս

00:48, հինգշաբթի, 19 ապրիլի, 2018 թ.
Աչքս լույս
     Աչքս լույս, Սերժոս ընդունվավ համալսարան..10-ամյակն ավարտեց..ինչ փայլուն քննություններ տվեց, նույնիսկ նախկին կրթության նախարարը խնդլկապ էր էղե, չնայած ընչի մենակ ինքը, սաղ Հայաստանը կթնդար...չնայած քանիմ հոգի կային, օր նախանձից կտրաքեին, ելե ավել պակաս բաներ կխոսային...մե Նիկոլմ կա, իրանց դպրոցից, կողքի դասարանից, շատ կեղտոտ տղա է, մանդռ մունդռ, անթրաշ, ինքը կքելե քիչ է, միադմ էլ կսե, քայլ արա մերժիր Սերժին, մեր հարսն էլ խելքին տեղ է երե, Սերժոս օր բան կսե, քելնի կկանգնի, մե քայլմ կենե, ու կսե ոչ...ըդպես էլ բան էղնի...դպրոցի ու կողքի դպրոցի նախանձողները յանի քիչ էին, հմի էլ ըստեղ...կհիշեմ դպրոց վախտերը, օր ընդունվավ, մաթեմի գնահատականն 2 էր, երեխես աշխատավ սարքեց 7, սաղ կտրաքեյին, ես էլ կսեի, վայթե մաթեմատիկոս դառնա, էն էլ հեչ հիշողություն չունեի երեխես, ըստեղ կսե, ընդեղ կմոռանա....էլ չմոռանար, սաղ օրը պատմությունների մեջ էր...աշխարհագրության օլիմպիադա կեղնի համադպրոցական, կողքի դպրոցը մե Հեյդոմ կա, բռնե Հայաստանի քարտեզն ընպես կկտրե, օր 800 հեկտար, էս Սերժոս բռնե լավ կծեծե, եքա պատմություն բացվավ էդ վախտ, միլպետ Պուտինյանից բռնած խառնվավ, օր թարգեն, թարգին, բայց էդ քարտեզն ըդպես էլ անցավ...էդ Հեյդոն շատ անգրագետ է, էս վերջերս էլ պատմության օլիմպիադային կայնե ըսել է, թե Երևանն ու Սևանը Ադրբեջանական տարածք են, հանձնաժողովի անդամները լավ խնդացել էին վրեն..է որն ըսեմ, որը...Սերժոս միշտ սիրել է առաջինն եղնել, տունն էլ է ըդպես, Սաշկոս սորվելու հետ գլոխ չուներ, ավտո կքշեր, մեծ ավտո էր, ընպես արագ, օր տեղմ կերթար, սիրտս կանգնած կսպասեի, թե երբ բդի գա տուն, Սերժոս իմ անհանգստությունս օր տեսավ, ըսավ, կեցի տատ, ընբես բանմ մտածեմ, օր ոչ ինքը արագ քշե, ոչ էլ հեչ մարդ, չիդեմ երկու ախպերով ինչ էրին, բայց հմի հեչ մարդ արագ չի քշե, բայց Սաշկոս վայթե ըդտից փող ունի, որովհետև օր տուն գուգա, կսե տատ, առ ըսօնք արագ փողոր են, տեղ պահե, ընիգ փոքրուց շատ շուստրի էր, ով ինչ էներ ինքը մեջը կիսողանց կար..զատո հմի խիղճս հանգիստ է Սերժոյիս շնորհիվ...Լովոս էլ գրքի հետ սեր չուներ, Սերժոս ընպես է էրէ, սաղ օրը գրադարանից դուրս չի գա, Սերժոս ըսել է, մինչև հայ ժողովրդի գրած սաղ գրքերը չկարդաս, տուն չգաս.. երեխիս երեսը չեմ տեսնի, բայց կսեն արդեն կես է ընգե...է ինչ ըսեմ, տարոսն էղնի բոլորիդ բալեքին, չնայած կսեն օր, Սերժոս ուրդեղ օր ընդունվել է, մե տեղմ է, ու շատ մեծ կոնկուրս կա...ինչօրա...թող արժանին ընդունվի
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4883 | 0 | 0
Facebook