Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ապրիլի 18-ը՝ հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է

Maria Baraghamyan
Հեղինակ`
Maria Baraghamyan
11:06, չորեքշաբթի, 18 ապրիլի, 2018 թ.
Ապրիլի 18-ը՝ հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է

Ապրիլի 18-ի՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում կներկայացվի նոր ցուցահանդես, որի խորագիրն է «Հնագիտական ժառանգությունը սերունդների համար. ճանաչել, արժևորել, պահպանել»:
    
     ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983 թվականից ապրիլի 18-ը նշում է որպես հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր: Տարբեր երկրներում այդ օրն իրականացվող միջոցառումների նպատակը ևս մեկ անգամ հասարակությանը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանության ու պաշտպանության մասին հիշեցնելն է:
     Հ.Գ. Ցուցահանդեսը կանցկացվի ապրիլի 18-ից-հունիսի 18ը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4622 | 0 | 0
Facebook