Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Տեսախորհրդակցություն-քննարկում` Էրեբունի հնավայրի պահպանման ու վերականգնման աշխատանքների իրականացման ֆինանսական և տեխնիկական աջակցության ծրագրի հետ կապված

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
17:50, ուրբաթ, 13 ապրիլի, 2018 թ.
Տեսախորհրդակցություն-քննարկում` Էրեբունի հնավայրի պահպանման ու վերականգնման աշխատանքների իրականացման ֆինանսական և տեխնիկական աջակցության ծրագրի հետ կապված

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Էրեբունի հնավայրի պահպանման ու վերականգնման աշխատանքների իրականացման ֆինանսական և տեխնիկական աջակցության ծրագրի հետ կապված տեսախորհրդակցություն-քննարկում: Սույն խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը և քաղաքապետարանի ենթակայության «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը տեսակապով հաղորդակցվել են Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչ Արիաննա Արդեսիի և «Հողաշեն կառույցների ոլորտում մասնագիտացող միջազգային կենտրոն» ասոցիացիայի (CRAterre) ներկայացուցիչ Բակոնիրինա Ռակոտոմամոնջիի հետ:

Տեսախորհրդակցության ժամանակ քննարկվել են Երևանի քաղաքապետարանի և վերոնշյալ ասոցիացիաների միջև ստորագրված «Աշխատանքների իրականացման ֆինանսական և տեխնիկական աջակցության» համաձայնագրի աշխատանքների մեկնարկին առնչվող հարցեր:
     Հարկ է նշել, որ Երևանը 1998 թվականից ի վեր անդամակցում է Ֆրանկոֆոն քաղաքապետերի ասոցիացիային և դրա շրջանակում իրականացվել ու իրականացվում են համագործակցության բազմաթիվ ծրագրեր: Դրանցից մեկն էլ այս տարվա մարտին Էրեբունի հնավայրի պահպանման, պատմամշակութային արժևորման, զբոսաշրջության խթանման և զբոսաշրջային ծառայությունների ընդլայնման նպատակով Երևանի քաղաքապետարանի, Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի և «Հողաշեն կառույցների ոլորտում մասնագիտացող միջազգային կենտրոն» ասոցիացիայի (CRAterre) միջև ստորագրված «Էրեբունի հնավայրի պահպանման և վերականգնման աշխատանքների իրականացման ֆինանսական և տեխնիկական աջակցության» համաձայնագիրն էր: Ըստ այդմ, նախատեսվել է Էրեբունի հնավայրում իրականացնել հում աղյուսի արտադրման տեխնոլոգիայի ներդրում և այն օգտագործել միջնաբերդի վերականգնման ժամանակ, բացի այդ, նաև խթանել հնավայրի զբոսաշրջային գրավչությունն ու զարգացնել զբոսաշրջությունը:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
552 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ