Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Արագիլները»

12:16, հինգշաբթի, 12 ապրիլի, 2018 թ.
«Արագիլները»

2018 թ.-ի ապրիլի 11-ին «Վաղարշապատի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սիլվա Հովհաննիսյանը Vբ դասարանոււմ անցկացրեց օրինակելի դաս մայրենիից: Թեմա՝ Համո Սահյանի «Արագիլները» բանաստեղծության մեկնաբանումն էր՝ օգտագործելով ՏՀՏ միջոցները:

Դասը բազմաբնույթ էր. Հ. Սահյանի կենսագրությունից տեղեկություններ, անդրադարձ բնաշխարհին, պատմություններ արագիլների հավատարմության մասին: Սովորողները նամակներ էին ուղղել արագիլներին՝ արտահայտելով իրենց ցանկությունները: Հնչեց Ս. Պասկևիչյանի «Արագիլները» երգը Լ. Սարիբեկյանի կատարմամբ: Լսեցին Խ. Աբրահամյանի կատարմամբ «Հոգնել եմ» բանաստեղծությունը: Ունկնդրեցին նաև Համո Սահյանի կենդանի ձայնը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4922 | 0 | 0
Facebook