Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

Իշխանավորին իր զբաղեցրած տեղից իջեցնելը մեծ վիրավորանք է համարվել, նշանակել է, որ նա պատվազրված է

10:29, կիրակի, 08 ապրիլի, 2018 թ.
Իշխանավորին իր զբաղեցրած տեղից իջեցնելը մեծ վիրավորանք է համարվել, նշանակել է, որ նա պատվազրված է

«Գահ» եզրը պարսկերենից հայերենին է անցել առաց որևէ հնչյունական փոփոխության: Պարսկերենում «Gah» - նշանակել է «տեղ», որից էլ ծնունդ են առել «նստելու տեղ» -ը, «աթոռ» -ը, «բազմոց» -ը, «բազկաթոռ» ը: Գահը այն տեղն է, այն բազմոցը, որը հնում խնջույքների ժամանակ նախարարները զբաղեցրել են թագավորի սեղանի շուրջը: Այդ տեղերը հստակ, ճշգրիտ սահմանված են եղել պարսից թագավորների կողմից, և այն փաստաթուղթը, որը «Գահնամակ» է կոչվել, սահմանել է նախարարներից յուրաքանչյուրի ավագության կարգը:

Եթե մի նախարար որևէ հանցանքի կամ մեղքի պատճառով թագավորի «աչքից ընկել է», այսինքն շնորհազրկվել է, ապա թագավորն այդ նախարարին զրկել է գահից կամ նրա գահը ներքև է իջեցրել: Սա այն ժամանակներում ամենամեծ վիրավորանքն է համարվել: Թագավորը նաև նախարարի գահը վեր է բարձրացրել` այդ կերպ արտահայտելով իր գոհունակությունը տվյալ նախարարին:

Գահով սահմանված ավագությունը խստիվ պահպանվել է, և ամեն մի նախարար նախանձախնդիր է եղել իր գահին: Պատմիչ Եղիշեն` ներկայացնելով այն նախարարների ցուցակը, որոնք Վարդան Մամիկոնյանի հետ միացան քրիստոնեության պաշտպանության համար, նախարարների ցուցակում իր սիրելի հերոսի` Վարդանի անունը երրորդ տեղում է դնում` առաջին երկու տեղը վերապահելով Արծրունյաց և Խոռխոռունյաց իշխաններին, որովհետև նրանք գահով Մամիկոնյաններից ավագ էին:

Երբ պարսից արքունիքում Սյունյաց Անդովկ իշխանին ծանր վիրավորանք է հասցվում (խնջույքի սեղանի շուրջ Շապուհ արքան նրան հայ նախարարների շարքում տասնչորսերորդ գահն է հատկացնում), դառնացած իշխանն ամբողջ խրախճանքի ընթացքում կերակրին ձեռք չի տալիս, իսկ երբ Շապուհը պատերազմի է գնում, վրեժխնդրության համար Անդովկն ավերում է պարսից արքայի ապարանքը, ավար է առնում նրա գանձերն ու փախչում է հույների երկիր:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2449 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ