Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ամերիկահայ բարերար Գրիգոր Կալենյանի անակնկալը մանկատան սաներին

show Biznes
Հեղինակ`
show Biznes
13:31, չորեքշաբթի, 04 ապրիլի, 2018 թ.
Ամերիկահայ բարերար Գրիգոր Կալենյանի անակնկալը մանկատան սաներին
     Հասարակության լայն շրջանակների մոտ միշտ էլ ցավալի ու լուրջ խնդիր է շարունակում մնալ կարիքավոր երեխաների հանդեպ եղած ուշադրությունը: Հարկ է նշել, որ հրաշալի է այն փաստը, որ կան բարերարներ, որոնք երբեք անտարբեր չեն անցնում երխաների ու կարիքավոր մարդկանց կողքով: Այս անգամ այդ շնորհակալական գործը հանձն է առել ամերիկահայ բարերար Գրիգոր Կալենյանը: Գրիգոր Կալենյանը միշտ էլ անտարբեր չի անցնում կարիքավոր մարդկանց կողքով: Տարվա մեջ մի քանի անգամ այցելելով Հայսատան` նա միշտ ուշադրության կենտրոնում է պահում կարիքավոր մարդկանց ու երեխաներին: Նա այս անգամ այցելել էր մանակատան սաներին, ովքեր տեսնելով նրան սկսեցին ժպտալ ու իրենց ուշադրության կենտրոնում զգալ: Այն նվերները, որոնք բաժին հասան երեխաներին` դարձան նրանց համար ժպտալու և իրենց երջանիկ զգալու առիթ: Ինչպես մեզ հետ ունեցած զրույցում նշեց բարերարը. «Ես չեմ կարողանում երբեք անտարբեր անցնել կարիքավոր մարդկանց կողքով: Չեմ կարողանում չնկատել, թե ինչպես են մի շարք երեխաների կարիքի մեջ ապրում: Ամեն անգամ տեսնելով նրանց տխրում եմ ու իմ պարտքն եմ համարում ամեն անգամ այցելել Հայաստան ու իմ օգնությունը ցուցաբերել նրանց»:
     Հրաշալի է, երբ կան մարդիք, ովքեր կարողանում են կիսել ու գնահատել հասարակության տխրությունն ու ուրախությունը: Շնորհակալություն ենք հայտնում բարերարին` մաղթելով քաջ առողջություն, և ասում, որ Հայասատանը և մենք հայերս միշտ գրկաբաց սպասում ենք Ձեզ ու ինչպես բարերարն է ասում` Ես հայ եմ, իսկ հայրենիքը իմ մեծ ընտանիքն է:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7882 | 0 | 0
Facebook