Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Լիանան բարդ վիրահատության է ենթարկվել

show Biznes
Հեղինակ`
show Biznes
10:10, չորեքշաբթի, 04 ապրիլի, 2018 թ.
Լիանան բարդ վիրահատության է ենթարկվել

Երգչուհի Լիանան օրեր առաջ ենթարկվել է երիկամի վիրահատության: «Mamul.am» -ի հետ զրույցում երգչուհին նշեց, որ բարդ վիրահատություն է տարել: Այս պահին նա տանն է եւ իրեն լավ է զգում:

«Երիկամիս մեջ քար կար: Երկու ժամ է տեւել վիրահատությունը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ուռոլոգիայի կլինիկայի ղեկավար Սերգեյ Ֆանարջյանին, Սերոբ Միքայելյանին, Սիմոն Մկրտչյանին եւ Էրեբունի բժշկական կենտրոնի աշխատակիցներին իրենց հոգատարության եւ վերաբերմունքի համար: Հպարտ եմ ու երջանիկ, որ ունենք նրանց նման մասնագետներ: Մտածում էի` մահանում եմ, բայց նրանց ուշադրությունը ոտքի կանգնեցրեց ինձ: Նրանց նման մարդիկ շատ քիչ կան, որ հոգատար են: Անգամ, հիվանդանոցից դուրս գրվելուց հետո անընդհատ զանգում են եւ հետաքրքվում` արդյոք ջերմությունս չի բարձրացել եւ այլն», - ասաց Լիանան:

Երգչուհին նշեց, որ երիկամներում քարն առաջացել է դեռ այն ժամանակ, երբ կարճ ժամանակում 25 կգ նիհարել է: «Սովորաբար, երիկամային քարն առաջանում է նյութափոխանակության խանգարման հետեւանքով: Դեռ երեխաս չէր ծնվել, որ փորձեցի 4-ից 5 ամսում նիհարել: Դրանից հետո էլ նորից քաշս նվազեցրել եմ, բայց ավելի երկար ժամանակ է ինձանից պահանջվել: Այդ ընթացքում իմացել եմ, որ երիկամիս մեջ քար կա եւ անընդհատ հակաբորբոքային էի խմում: Վերջին շրջանում ինձ շատ վատ էի զգում: Չէի կարողանում գնալ մարզասրահ, լողի, բեմում էլ 15 րոպեից ավելի չէի կարողանում մնալ: Անտանելի էր ցավը մինչեւ գնացի հիվանդանոց», - ավելացրեց երգչուհին:

Բժիշկները Լիանային խորհուրդ են տվել հետեւել սննդակարգին եւ շատ հեղուկ խմել: «Եթե օրգանիզմդ ունի նյութափոխանակության խնդիր, երիկամային քարը նորից կառաջանա: Հիմա պետք է ուտեմ ամեն ինչ, բայց քիչ-քիչ: Դա ինձ համար ապրելակերպ պետք է դարձնեմ: Հիմա իմ խնդիրն է հետեւել առողջությանս եւ պարբերաբար ստուգման գնալ: Պետք է հեղուկ շատ օգտագործեմ եւ շարժման մեջ լինեմ», - եզրափակեց երգչուհին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6883 | 0 | 0
Facebook