Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մի քանի տող ապրիլյան Հերոսներին և ոչ միայն...

ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հեղինակ`
ԱՌԱՔԵԼՅԱՆ
14:25, երկուշաբթի, 02 ապրիլի, 2018 թ.
Մի քանի տող ապրիլյան Հերոսներին և ոչ միայն...

՛՛ԻՄ ԸՆԿԱԾ ՀԵՐՈՍ՛՛
    
     ...Ու կռվի մեջ հերոսաբար՝
     Պայքարելով հողիդ համար,
     Զենքը ձեռքիդ, աղոթ շուրթիդ,
     Ընկար մարտում դու քաջաբար…
     Ընկար դու այն կույր գնդակից,
     Որ խլեց որդուն իր մորից,
     Ընկար դու այն կույր գնդակից,
     Որ խլեց զավակ իր հորից,
     Որ խլեց եղբայր՝քրոջից,
     Որ խլեց Զինվոր՝ մեզանից…
     Ընկար հպարտ ու անկոտրուն,
     Կարոտը քո բարի սրտում:
     Ընկար խիզախ, քաջ ու տոկուն,
     Սարսափեցնելով թշնամուն...
     Մինչև վերջին շունչդ անգամ պայքարելով՝
     Դու զոհվեցիր, ընկար փառքով,
     Բայց դու երբեք չմահացա՛ր
     Ու մեզ համար հերոս դարձար:
     Եվ կապրես դու մեր սրտերում միշտ.
     Որպես կյանքի մի խորը վիշտ...
    
     Ա.Առաքելյան
     Նվիրվում է մեր բոլոր զոհված զինվորներին,
     որ իրանց կյանքն են տվել մեր կյանքի համար...

Աղբյուրը` Մամուլ.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2374 | 0 | 0
Facebook