Խնդրում ենք սպասել...
Mafia Game top
Այսօր`  չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Ծիծաղի 50 երանգները. Հարցազրույց Անի Հակոբջանյանի հետ

18:22, ուրբաթ, 30 մարտի, 2018 թ.
Ծիծաղի 50 երանգները. Հարցազրույց Անի Հակոբջանյանի հետ


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Զրուցակիցս ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի Անի Հակոբջանյանն է:
    
     1.
Առավոտը սկսում եմ

-《Դմբո Ջոյսը》, դասախոսիս նվիրած գրքերը գրկելով ու մտածելով, թե այսօր քանի հոգու կսիրահարվեմ մետրոյում /ծիծաղում է/


    

2.Այս պահին գի՞րք, թե՞ պոնչիկ

-Գիրք պոնչիկի մասին / ծիծաղում է/


    

3.Ձեր երեք ամենասիրելի ուտեստները

-Կրեմով պոնչիկով, խնձորով պոնչիկ, բանանով պոնչիկ


    

4.Ասա ինձ՝ չես կարող և, ես…

-Ակնոցս ուսուցիչների պես ուղղելով, կասեմ, որ 《չ》-երը լեզվում են, իսկ իմ կյանքում դրանք բացակայում են։


    

5.Հայաստանն ու ես…

-Մեր միասնական պայքարի շնորհիվ հասնելու ենք ազատության


    

6. Ըստ Ձեզ, ո՞րն է Հայաստանի ամենահետաքրքիր քաղաքը

-Այն քաղաքը, ուր կարելի է փողոցում առանց ամաչելու պարել, լացել, գրկել, երգել, սիրել, ու բնավ կարևոր չէ` ինչ անուն կկրի ազատության քաղաքը։


    

7. Եթե իմ մասին պատմող ֆիլմ լիներ, ապա այն կկոչվեր

-《Ծիծաղի 50 երանգները》


    

8. Կսիրահարվեմ նրան, եթե…

-Համաձայնի ինձ հետ շորերով լողավազան մտնել, առանց գումարը վճարելու փախչել սրճարանից, տանիքներին պարել, գինի խմել, ու որ ամենակարևորն է` ինձ համար գիրք կարդա, ինչպես Շլինկի 《Ընթերցողը》 գրքի հերոսն էր անում։


    

9.Կյանքը ձանձրալի է առանց ...

-Թափառումների, գրքերի, տղաների ու իմ ծիծաղի, ավելի շուտ` խռխռոցի /ծիծաղում է/


    

10.Ի՞նչն եք համարում Ձեր երկրորդ տունը

-Ամեն քայլափոխս իմ տունն է, այն էլ` առաջին. եթե նստել եմ հարմար նստարանի, ուրեմն նստարանը իմ տունն է, եթե պառկել եմ գետնին, գետինն է իմ տունը, իսկ եթե մետրոյում պատահմամբ ընկել եմ գեղեցիկ տղայի գիրկը, նա է իմ տունը /ժպտում է/


    

11.Ի՞նչ չեք ուտի երբեք, որքան էլ քաղցած լինեք

-Հանրապետականների, մի շարք պաշտոնյաների ու ռեժիմի ստրուկների թոքը /ծիծաղում է/


    

12. Երջանիկ լինելու համար ինձ անհրաժեշտ է

-Հասկացվածություն ու մարդկանց ժպիտը /ժպտում է/


    

13. Երբեք չեմ ցանկանա ինձ նվիրեն

-Թանկարժեք ծաղիկներ, ոսկի, ռոկոկո ապակեղեն, 《խորհուրդներ》


    

14.Տուր ինձ գիրք, թեյ և, …

-Իմ սիրելի գրականագետին (կուրսեցիներս գլխի ընկան, թե ում)


    

15. Ես Անի Հակոբջանյանն եմ, ես...

-Ամենատխուր խելագարն եմ, որ կյանքը նվիրել է մարդկանց դեմքին լայն ու անկեղծ ժպիտ նկարելուն

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
3478 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ