Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սարդարապատից Արցախ

23:49, ուրբաթ, 23 մարտի, 2018 թ.
Սարդարապատից Արցախ
    
    

Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանում հայրենասիրական միջոցառում էր` նվիրված մայիսյան հերոսամարտի 100-ամյակին: Միջոցառումը կազմակերպել էր 6-րդ դասարանի դասղեկ` Ա. Մաթևոսյանը: Ստեղծվել էր տրամադրող միջավայր .ցուցապաստառներ, Սարդարապատի և Արցախի հերոսների և հուշահամալիրների նկարներ:

Աշակերտներից շատերը հագնվել էին զինվորական հանդերձանք և գլխարկներ, ինչը ավելի տպավորիչ էր:

Միջոցառումն սկսվեց Սարդարապատ երգով, որին հաջորդեցին գնահատանքի խոսքերն ու հերոսականության օրինակ դարձած հայ քաջերի կյանքի դրվագները: Աշակերտների խոսքը հստակ էր ու արտահայտիչ, նրանցից յուրաքանչյուրը գիտակցում ու կարևորում էր մեր ազգային արժեքները ու նվիրական մասունքները: Միջոցառումը ծառայեց նպատակին:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6575 | 0 | 0
Facebook