Նպատակային ու արդյունավետ դաս էր Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցի 3-րդ դասարանում: Ուսուցանվում էր «Փառքի հերոսներ» բանաստեղծությունը:
Նախապես հանձնարարված էր տեղեկություններ բերել արցախյան հերոսների մասին: Դասարանի բոլոր աշակերտները բարեխղճորեն կատարել էին հանձնարարությունը օգտվելով տարբեր աղբյուրներից: Դասի ողջ ընթացքը ստեղծագործական պահ էր, որոնում, փնտրտուք, մտածողության ու երևակայության ձևավորում, հայրենասիրական դաստիարակություն: Բազմափորձ դասվար Ալվարդ Ֆահրադյանը քաջ գիտակցում է, որ քաղաքակրթության կարևորագույն խնդիրը մարդուն մտածել սովորեցնելն է: