Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցում բարձր հիմքերի վրա է դրված հայրենասիրական դաստիարակությունը:
«Հայաստանի Առաջին Հանրապետության
հիմնադիրներ» դրոշմն էր կրում պատմության ուսուցչուհի Ա. Սիմոնյանի կազմակերպած միջոցառումն 10-12-րդ դասարաններում: Հանգամանալից ներկայացվեց Առաջին հանրապետության ստեղծման ծանր ու պատասխանատու ժամանակաշրջանը, երբ մեր ժողովուրդը երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած` արհամարհելով սովն ու արհավիրքը, քեմալական հարձակումները, Խորհրդային Ռուսաստանի նվաճողական քաղաքականությունը, դիմակայեց, տոկաց ու ապրեց, ստեղծեց կայուն պետություն:
Աշակերտների շուրթերից դրվատանքի ու խոնարհումի խոսքեր հնչեցին այն հերոսներին ու հիմնադիրներին, որոնք դարձան Հայոց պետականության կայացման ջատագովներ:
Մ. Սիլիկյան, Ա. Մանուկյան, Ալ Խատիսյան, Հ. Քաջազնունի …
Միջոցառումն անցավ հայրենասիրական բարձր պաթոսով, դեպքերի ստույգ հաջորդականության նկարագրությամբ:
Այն արժևորվեց ոչ միայն հայրենասիրական այլև պատմամշակութային դաստիարակության առումով: