Զրուցակիցս Սամվել Ղայթմազյանն է: Սամվելն ավարտել է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի լրագրության բաժնի բակալավրիատը և մագիստրատուրան:
1.Առավոտը սկսում եմ...
-Մամայի եփած սուրճով
2.Կյանքը ձանձրալի է առանց ...
-Առանց ընտանիքի, առանց հարազատ ու թանկ մարդկանց
3.Երբ պարապ եմ լինում...
-Երբ պարապ եմ լինում փորձում եմ մի նոր բան սովորել, հիմնականում համակարգչային ծրագրեր
4.Ես մարգարե չեմ, բայց...
-Ունեմ 6-րդ զգայարան ու հիմնականում ասածներս ու մտքերս համընկնում են իրականության հետ
5.Ասա ինձ` չես կարող և ես...
-Ամեն ինչ էլ կարող եմ (եթե կա մեկը, որ կարող է, ուրեմն՝ ես էլ կարող եմ)
6.Ֆիլմ, որն արժե նայել 100 և ավելի անգամներ
- «1000 բառ»
7.Երբ սովածություն եմ զգում կեսգիշերից հետո...
-Ժամը կապ չունի, եթե սոված եմ՝ հաց եմ ուտում, նույնիսկ գիշերվա 3-ին
8.Հայաստանում հնարավոր չէ...
-Երևի հնարավոր չէ՝ բոլորը լավ ապրեն (թերևս ամենադժվար հարցը
/ծիծաղում է/)
9.Ի՞նչ չեք ուտի երբեք, որքան էլ քաղցած լինեք
-Պասուց դոլմա ու ավելուկ
10. Ի՞նչը կփոխեիք Ձեր մեջ
-Ոչ բոլորին կվստահեի ու կհավատայի՝ ոնց որ հիմա
11.Երբեք չեմ ուզենա ինձ նվիրեն...
-Կոկորդիլոս /ծիծաղում է/
12.Եթե իմ մասին պատմող ֆիլմ լիներ, ապա այն կկոչվեր...
-Սամը…
13. Կսիրահարվեմ նրան, եթե …
-Եթե նա չի լինի գլամուռ, այլ լինի պարզ ու բնական ու կընդունի ինձ իմ բոլոր թերություններով /ծիծաղում է/
14.Ո՞րն է Ձեր ամենամեծ թերությունը
-Ես մտածում եմ, որ ես թերություն չունեմ /ծիծաղում է/
15.Ես Սամվել Ղայթմազյանն եմ, ես…
-Սիրում եմ կյանքը իր բոլոր գույներով, լավատես եմ ու պոզիտիվ: Պատրաստ եմ օգնել, եթե ինչ- որ մեկը ունի իմ օգնության կարիքը, հա ու Հայաստանից չեմ գնալու /ժպտում է/