Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հանրային լսումներ՝ Ջրաբեր և Նուռնուս բնակավայրերում

16:48, երեքշաբթի, 13 մարտի, 2018 թ.
Հանրային լսումներ՝ Ջրաբեր և Նուռնուս բնակավայրերում
     Մարտի 12-ին Բյուրեղավան համայնքի Ջրաբեր և Նուռնուս բնակավայրերում անցկացվեցին հանրային լսումներ: Օրակարգում ընդգրկված էր երկու հարց՝ «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2018-2022 թվականների զարգացման հնգամյա ծրագրի հանրային քննարկում» և «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2017 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին»: Երկու բնակավայրերում էլ ներկա էին վարչական կենտրոնների ղեկավարները, Ջրաբեր՝ Գևորգ Հայրապետյան, Նուռնուս՝ Մնացական Գևորգյան: Նրանք էլ լսումների մասնակից ակտիվ բնակիչներին ներկայացրեցին քննարկման թեմաները: Բյուրեղավան համայնքի ղեկավարի խորհրդական Սարգիս Ղազարյանը ներկայացրեց Բյուրեղավան համայնքի 2018-2022 թվականների զարգացման հնգամյա ծրագիրը, իսկ վարչական կենտրոնների ղեկավարները՝ «Բյուրեղավան համայնքի 2017 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը»: Քննարկումների ընթացքում Նուռնուս, Ջրաբեր բնակավայրերի բնակիչները հիմնականում բարձրացրեցին ոռոգման և խմելու ջրի ցանցի վերակառուցման խնդիրը: Սարգիս Ղազարյանը նշեց, որ Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանն արդեն այդ հարցը ներառել է համայնքի հնգամյա ծրագրում և առաջիկայում սկսվելու են աշխատանքները:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3101 | 0 | 0
Facebook